Ուորլիքը ողջունել է ԼՂ հիմնախնդրի կարգավորման երաշխավոր դառնալու ՌԴ պատրաստակամությունը![]() 16 օգոստոսի 2016 - 12:56 AMT PanARMENIAN.Net - ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը հայտնել է, որ ողջունում է Ռուսաստանի պատրաստակամությունը՝ հանդես գալ որպես Ղարաբաղյան հակամարտության կարգավորման երաշխավոր: «Մենք ողջունում ենք ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի անձնական մասնակցությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կայուն կարգավորման ձեռքբերմանն ուղղված ջանքերում»,- ասել է Ուորլիքը, Ռիա Նովոստիին հղումով գրում է Tert.am-ը: Օգոստոսի 10-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Մոսկվայում Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի հետ բանակցությունների արդյունքներով հայտարարել է, որ Հայաստանը և Ադրբեջանը ցանկանում են ելք գտնել ղարաբաղյան ճգնաժամից:Նպատակը լուծում գտնելն է, որը կմշակեին Հայաստանի և Ադրբեջանի նախագահները, և կողմերն իրենց պարտված չէին զգա, իսկ «Ռուսաստանը, ինչպես և Մինսկի խմբի որոշ այլ երկրներ, կկարողանային հանդես գալ որպես Ղարաբաղյան հակամարտության կարգավորման երաշխավոր»: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |