Կոալիցիոն ռազմարդյունաբերության զարգացման հարցեր են քննարկվել ՀԱՊԿ ՊՆ խորհրդի նիստում16 օգոստոսի 2016 - 12:55 AMT PanARMENIAN.Net - Օգոստոսի 16-ին Երևանում տեղի է ունեցել ՀԱՊԿ պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստը, որն անցկացվել է ՀԱՊԿ-ում Հայաստանի նախագահության ներքո, հայտնում է Tert.am-ը: Այս մասին ընդլայնված կազմով հանդիպումից հետո ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի հետ համատեղ հայտարարության ժամանակ հայտնել է է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: «Մեր հանդիպումների ձևաչափը յուրահատուկ հնարավորություն է քննարկելու ակտուալ հարցերը՝ հաշվի առնելով ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակը ՀԱՊԿ անդամ պետությունների տարածքում, այդ թվում՝ կովկասյան տարածաշրջանում ու հստակեցնել հետագա աշխատանքը ռազմական համագործակցության զարգացման ուղղությամբ, ինչը մենք արեցինք օրակարգի շրջանակներում»,– ասել է նա: Սեյրան Օհանյանը տեղեկացրել է, որ հարցերի մի մասը կապված էին կոալիցիոն ռազմարդյունաբերության զարգացման ու ռազմատեխնիկական արդյունավետության բարձրացման, ՀԱՊԿ անդամ պետությունների միջև ռազմական համագործակցության կատարելագործման, հակաօդային պաշտպանության հետ։ ՀՀ պաշտպանության նախարարը տեղեկացրել է նաև, որ հաջորդ հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերին Երևանում: ՀԱՊԿ անդամ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստին մասնակցող պատվիրակությունների ղեկավարներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Օգոստոսի 16-ին կայացել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի և ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հանդիպումը։ Դրա ընթացքում քննարկվեցին ռազմական գործակցության բազմակողմանի հարցեր: Օգոստոսի 15-ին ՀԱՊԿ անդամ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստին մասնակցելու նպատակով Երևան են ժամանել ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի, Ղազախստանի Հանրապետության պաշտպանության նախարար Իմանգալի Տասմագամբետովի, Ղրղզական հանրապետության ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Ռաիմբերդի Դույշենբիևի, Տաջիկստանի Հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալ, գնդապետ Աբդուլխոշիմ Գուլոմզոդայի, ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովի, Բելառուսի հանրապետության պաշտպանության նախարար, գեներալ-լեյտենենատ Անդրեյ Ռայկովի, ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի գլխավորած պատվիրակությունները: Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | ՄԻՊ աշխատակազմը մայիսի 9-ին արտակարգ ռեժիմով է աշխատելու Նշվել է, որ անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության ծառայողների կողմից անհամաչափ ուժի գործադրումը Ադրբեջանի մեջլիսում մտահոգ են այդ երկրի պաշտոնյաների դեմ ԱՄՆ հնարավոր պատժամիջոցների հեռանկարով Օրուջն ասել է, թե կարելի է «Փաշինյանին հրավիրել Բաքու, բայց փակել մուտքը երկիր պատժամիջոցների կողմնակիցների համար» Սյունիքի Շաքի գյուղի մոտ կկառուցվի մաքսային և լոգիստիկ կենտրոն Կենտրոնը հագեցված է լինելու լաբորատոր սարքավորումներով և պարագաներով, սկանավորման սարքերով ՀՀ-ն և ՎԶԵԲ-ը 236 մլն եվրոյի վարկային համաձայնագիր կստորագրեն Սիսիան-Քաջարան ճանապարհի մի հատվածը կառուցելու համար Կկառուցվի 5 թունել, 11 կամուրջ, 68 հեղեղատ, 43 հենապատ |