ԼՂՀ սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը հայտնի է![]() 16 օգոստոսի 2016 - 14:15 AMT PanARMENIAN.Net - Հրապարակվել է ԼՂՀ սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը: Այն հասանելի է ԼՂՀ Ազգային ժողովի կայքում: Նախաբանում նշվում է, որ թեև ԼՂՀ 2006թ. դեկտեմբերի 10-ի Սահմանադրությունը կարևոր դեր խաղաց ինքնորոշված Արցախի պետականությունն ամրապնդելու, երկրում իրավական և ժողովրդավարական կարգեր հաստատելու գործում: Ասվում է նաև, որ այս ժամանակահատվածում առաջացել է սահմանադրական նորմերի իրավակարգավորումների հետագա բարելավման կարիք, որը թելադրված է հանրային կյանքի նոր իրողություններով, երկրի անվտանգության ու առաջընթացի ապահովման նոր հրամայականներով և պետք է նպաստի կառավարման արդյունավետության բարձրացմանը: Ըստ հայեցակարգի, անցում է նախատեսվում նախագահական կառավարման համակարգի, քանի որ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առջև ծառացած մարտահրավերները պահանջում են ուժեղ և միասնական գործադիր իշխանություն, որն ի վիճակի կլինի ինչպես խաղաղ, այնպես էլ պատերազմական պայմաններում մոբիլիզացնել երկրի բոլոր ռեսուրսները և օպերատիվ կերպով արձագանքել ստեղծված իրավիճակի պահանջներին»: ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը օգոստոսի 15-ին հանդիպում է ունեցել ԼՂՀ նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի անդամների հետ, քննարկել սահմանադրական բարեփոխումների հայեցակարգին վերաբերող մի շարք հարցեր, որից հետո հավանություն էր տվել ԼՂՀ սահմանադրական բարեփոխումների հայեցակարգին: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |