Թուրքիայում դատարանների ևս 83 աշխատակցի ձերբակալության թույլտվություն է տրվել![]() 16 օգոստոսի 2016 - 14:55 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի իշխանություններն օգոստոսի 16-ին Ստամբուլի դատարանների ևս 83 աշխատակցի ձերբակալության թույլտվություն են տվել, որոնց կասկածում են ընդդիմադիր քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի կազմակերպության հետ կապերի մեջ, հայտնում է ՌԻԱ Նովոստին Anadolu գործակալության վրա հղումով: Պարբերականի զրուցակիցները նշել են, որ դատարանի աշխատակիցներին արդեն մեղադրանք է ներկայացված FETO-ին մեղսակցության վերաբերյալ: Ըստ գործակալության, ոստիկանությունն արդեն խուզարկություն է անցկացրել կասկածյալների տներում և գրասենյակներում: Օգոստոսի 15-ին ոստիկանությունը խուզարկություններ է անցկացրել Ստամբուլի 3 շրջանների դատարաններում, որոնց 173 աշխատակցի ձերբակալության թույլտվություն տրվեց: Հուլիսի 15-ի ուշ երեկոյան Թուրքիայում տեղի է ունեցել ռազմական հեղաշրջման անհաջող փորձ, որի հետևանքով զոհվել են հարյուրավոր մարդիկ: Տեղի ունեցածի համար իշխանությունները մեղադրում են ԱՄՆ-ում բնակվող իսլամական քարոզիչ և ընդդիմադիր Ֆեթուլլահ Գյուլենին: Ըստ վերջին տվյալների, Ստամբուլում և Անկարայում, որտեղ հիմնականում ծավալվեցին գործողությունները, զոհվեց Թուրքիայի 246 քաղաքացի, չհաշված ապստամբներին, ավելի քան 2000 մարդ վիրավորվեց: Ընթերցեք նաև. Էրզրումի դատախազը ձերբակալվել է թուրք-սիրիական սահմանը հատելիս Հղումներ թեմայով. ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |