Անկախության 25-ամյակին նվիրված տոնական համերգի խորհուրդն անկախության սերունդն է16 օգոստոսի 2016 - 15:02 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 21-ի՝ Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակին նվիրված տոնական համերգի խորհուրդն անկախության սերունդն է, այն սերունդը, որը ծնվել և ապրում է ինքնիշխան և անկախ Հայաստանում: Դրանով է պայմանավորված ծրագրի գաղափարը՝ մեկ միջոցառման շրջանակներում միավորել հայ պատանի և երիտասարդ երաժիշտ-կատարողների, երգչախմբերի և երգիչների Հայաստանի մարզերից և Արցախից: Այս առիթով կազմավորվող «Անկախության սերունդ» անվանումը կրող համահայաստանյան նվագախումբը և երգչախումբը կհամախմբեն մարզերում ապրող և երաժշտական կրթություն ստացող տաղանդավոր սաներին և հնարավորություն կտան նրանց մաս կազմելու մեր կարևորագույն տոնակատարություններից մեկին: Նախագիծը բացառիկ է նրանով, որ առաջին անգամ մեկ երեկոյի ընթացքում հանդես կգա անկախության սերնդի շուրջ 700 հայ երաժիշտ-կատարող, իսկ ծրագրում ներառված կլինեն հայ կոմպոզիտորների նախկինում և նորանկախ Հայաստանի պատմության ընթացքում ստեղծված, ինչպես նաև հատուկ այդ օրվա համար գրված ստեղծագործություններ: Նախադեպը չունեցող այսպիսի մեծ կազմի համար կատարվում են նոր գործիքավորումներ՝ հայ ժամանակակից կոմպոզիտորների և գործիքավորողների կողմից: Իսկ հնչող բոլոր ստեղծագործությունները թվայնացվում են, որոնց պարտիտուրների թվային տարբերակները հետագայում կբաժանվեն Հայաստանում և արտերկրում գործող կոլեկտիվներին և ուսումնական հաստատություններին: Բոլոր ստեղծագործությունները հատուկ ձայնագրվելու են և տրամադրվելու պետական և մասնավոր կազմակերպություններին՝ ոչ կոմերցիոն օգտագործման համար: Նախագծի իրականացումը պահանջում է կազմակերպչական և մասնագիտական երկարատև նախապատրաստական աշխատանք, որի իրականացմանը ներգրավված են Երևանի և մարզերի մանկավարժներ, կոմպոզիտորներ, գործիքավորողներ, խմբավարներ, ռեժիսորներ և կազմակերպչական անձնակազմ: Մասնագիտական պարապմունքներ են անցկացվում թե' մարզերի, թե' Երևանի պատանի և երիտասարդ կատարողների հետ` կատարելագործելու նրանց վարպետությունն ու կատարողական հմտությունները: Այնուհետև բոլոր մասնակիցները հավաքվելու են Երևանում, անցկացնելու են ընդհանուր փորձեր, որոնց արդյունքում էլ կիրականացվի բուն համերգային ծրագիրը: Երևանում մարզերի մասնակիցները կբնակվեն մոտ 10 օր և այդ ընթացքում փորձերին զուգահեռ կայցելեն նաև մայրաքաղաքի թանգարաններ, մշակութային այլ օջախներ: Հատուկ այս միջոցառման համար որպես մենակատարներ աշխարհի տարբեր անկյուններից Հայաստան են հրավիրվելու հայ կատարողական արվեստի երիտասարդ լավագույն ներկայացուցիչները, ովքեր նորանկախ Հայաստանի պատմության ընթացքում պատվով են ներկայացնում Հայաստանն ամբողջ աշխարհում: Ընդհանուր առմամբ նախագիծը կներառի Հայաստանի բոլոր մարզերից և Արցախից շուրջ 700 մասնակից, 50 ուսուցիչ, 10 մենակատար, կկազմակերպվի մոտ 1100 վարպետության դաս մարզերի երաժիշտների համար և 350 խմբակային պարապմունք: Ծրագրի երկարաժամկետ նպատակն է Հայաստանի Հանրապետության և Արցախի պատանի և երիտասարդ երաժիշտների կարողությունների ուսումնասիրումը, վարպետության դասերի միջոցով կատարողական մակարդակի բարձրացումը, և համերգի իրականացումից հետո առաջիկա տարիներին տաղանդավոր երաժիշտ-կատարողներին տարբեր հանրապետական և միջազգային ծրագրերում ներգրավումը, ասվում է «Դասական երաժշտության աջակցություն» հասարակական կազմակերպության հաղորդագրության մեջ: Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 25-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառումների կազմակերպման և անցկացման համար ՀՀ կառավարությունը մոտ 101 մլն դրամ է հատկացրել մշակույթի նախարարությանը: 1991-ի սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը համազգային հանրաքվեում քվեարկեց ԽՍՀՄ կազմից դուրս գալու և Հայաստանի անկախ պետության ստեղծման օգտին: Քաղաքացիների 95%-ը, որոնք ունեին ձայնի իրավունք, «այո» ասացին անկախությանը: Հանրաքվեի արդյունքների հիման վրա 1991թ. սեպտեմբերի 23-ին Հայաստանի Գերագույն խորհուրդը երկիրը հռչակեց անկախ պետություն: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ |