Թուրքիայում Գյուլենին 2 ցմահ ազատազրկում է սպառնում և 1900 տարվա կալանք![]() 16 օգոստոսի 2016 - 16:10 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի գլխավոր դատախազությունը ցմահ ազատազրկման 2 ժամկետ է պահանջել և 1900 տարվա կալանք քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի համար, որին Անկարան մեղադրում է անհաջող հեղաշրջման կազմակերպման մեջ: Քրեական գործը հարուցվել էր 2015-ի սեպտեմբերին Գյուլենի կազմակերպության ֆինանսական գործունեության կապակցությամբ: Ավելի քան 2.500 էջից բաղկացած թղթապանակը փոխանցվել է երկրի Գերագույն քրեական դատարան: Ընդհանուր առմամբ գործով անցնում է 111 մարդ: Նրանց մեղադրում են, այդ թվում, նաև ահաբեկչության ֆինանսավորման և ռեժիմը տապալելու փորձի համար, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Հուլիսի 15-ի ուշ երեկոյան Թուրքիայում տեղի է ունեցել ռազմական հեղաշրջման անհաջող փորձ, որի հետևանքով զոհվել են հարյուրավոր մարդիկ: Տեղի ունեցածի համար իշխանությունները մեղադրում են ԱՄՆ-ում բնակվող իսլամական քարոզիչ և ընդդիմադիր Ֆեթուլլահ Գյուլենին: Ըստ վերջին տվյալների, Ստամբուլում և Անկարայում, որտեղ հիմնականում ծավալվեցին գործողությունները, զոհվեց Թուրքիայի 246 քաղաքացի, չհաշված ապստամբներին, ավելի քան 2000 մարդ վիրավորվեց: Ընթերցեք նաև. Թուրքիայում դատարանների ևս 83 աշխատակցի ձերբակալության թույլտվություն է տրվել ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |