ՈՒԵՖԱ-ի ֆուտզալի գավաթի խաղարկությունը՝ Հայաստանում16 օգոստոսի 2016 - 17:15 AMT PanARMENIAN.Net - Հայաստանն ամբողջությամբ պատրաստ է անցկացնել ՈՒԵՖԱ-ի ֆուտզալի գավաթի 2016-2017 խաղարկության նախնական փուլի մրցաշարը: Այս մասին օգոստոսի 16-ին ասել է խաղարկության տնօրեն Գրիշա Ամիրխանյանը՝ տեղեկացնելով, որ ՀՀ-ում օգոստոսի 16-21-ը Հայաստանի ֆուտբոլի ակադեմիայում կկայանան մրցաշարի A խմբի հանդիպումները, իսկ այս ստուգատեսում մեր երկիրը կներկայացանի ֆուտզալի Հայաստանի կրկնակի չեմպիոն, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ֆուտզալի թիմը, հայտնում է Հայաստանի երիտասարդական հիմնադրամը: «Ամբողջությամբ պատրաստ ենք առաջնությանը: Մեր թիմի հետ մրցելու են դանիական «Գենտոֆտեն», շվեյցարական «Ֆուտզալ Մանիակս» և Կիպրոսի «Ապոել» թիմերը: Կազմկոմիտեի անունից բոլոր մրցող թիմերին մաղթում ենք հաջողություններ և գոլառատ հանդիպումներ»: ՀՊՏՀ-ի թիմը հանդիպումներ կունենա օգոստոսի 17-ին ժամը 19.00-ին «Գենտոֆտե»-ի, օգոստոսի 18-ին` ժամը 19.00-ին «Ֆուտզալ Մանիակս»-ի և օգոստոսի 20-ին` ժամը 19.00-ին «Ապոել»-ի հետ: ՀՊՏՀ ֆիզիկական դաստիարակության ամբիոնի վարիչ Հովհաննես Գաբրիելյանն էլ տեղեկացրել է, որ խաղարկությունը Հայաստանում անցկացնելու իրավունքը հնարավոր եղավ ձեռք բերել ՀՊՏՀ-ի և Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի սերտ համագործակցության արդյունքում, իսկ խաղարկության կազմակերպմանը աջակցում են ՀՊՏՀ Ուսանողական խորհուրդն ու Հայաստանի երիտասարդական հիմնադրամը: «Նման մեծ միջոցառման իրականացման համար բուհի կողմից ստեղծվել է նաև տեղական կազմկոմիտե, որի անդամներն են ուսանողական խորհրդի երիտասարդ կադրերը: Մեր ֆուտզալի թիմն ունի երկու տարվա պատմություն և ՀՀ կրկնակի չեմպիոն է, ունի նաև ուսանողական թիմի ստատուս և ՀՀ ուսանողական առաջնության հաղթող ենք: Երրորդ անգամ մասնակցել ենք Եվրոպական համալսարանական խաղերին: Այս ամենը հաշվի առնելով`մենք դիմեցինք ՀՖՖ, որ հնարավոր լինի ՈՒԵՖԱ-ին խնդրել, որը ՀՀ-ում անցկացվի ֆուտզալի գավաթի 2016-2017 խաղարկության նախնական փուլի մրցաշարը»: ՀՊՏՀ Ֆուտզալի թիմի մարզիչ Կարեն Միքայելյանն էլ կարևորել է հատկապես «Ապոել»-ՀՊՏՀ հանդիպումը. «Կարճ ժամանակահատվածում հասցրել ենք ուսումնասիրել «Ապոելին», որը փորձառու թիմ է, ավելի նախընտրելի է իրենց ներուժը: Դանիական թիմից քիչ տեղեկություններ ունենք. խաղում են հիմնականում ֆիզիկական տվյալների հաշվին, Շվեյցարիայի թիմը զիջում է հիմնական թիմերին: Մեր թիմն էլ երկու տարվա միջազգային փորձ ունի, և ամեն ինչ անելու ենք, որ պատշաճ հանդես գանք»: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | Դանիել սարկավագը՝ բերետավորների գործողությունների մասին․Ծեծում էին՝ «հայր սուրբ, հայր սուրբ» ասելով Նա ասել է, որ ոստիկանության այդ ծառայողներն ամեն ինչի պատրաստ են Կենդանաբանական այգու փղի համար նոր բացօթյա ազատավանդակ կկառուցվի Ավինյանն ասել է, որ նամակներ է ստանում Բունկա փղի պահման ոչ բարվոք պայմանների մասին Լևոն Երանոսյանը մեղավոր է ճանաչվել, բայց համաներվել է Մեղադրանքներից մեկի մասով քրեական դատավարությունը դադարեցնել վաղեմության ժամկետի հիմքով Երևանի մանկապարտեզներում տեսախցիկներ կդրվեն․ Մոտ 135 մլն դրամ կպահանջվի Նախատեսվում է մինչև 1700 տեսահսկման կետ ունենալ |