ՄԱԿ. Հայաստանը Հարավային Կովկասի ամենանորարար երկիրն է![]() 17 օգոստոսի 2016 - 16:02 AMT PanARMENIAN.Net - Հայաստանը 1 կետով բարձրացել է ՄԱԿ 2016 թ. Գլոբալ ինովացիոն զեկույցում ու զբաղեցրել է 60-րդ հորիզոնականը: Հայաստանի հարևան Վրաստանը զբաղեցրել է 64-րդ, Թուրքիան՝ 42-րդ, Ադրբեջանը՝ 85-րդ, Իրանը՝ 78-րդ, ՌԴ-ն՝ 43-րդ հորիզոնականը: Հայաստանը տարածաշրջանի միակ երկիրն է, որի ցուցանիշն ավելի լավն է, քան ՀՆԱ գրանցած ցուցանիշը: Հայաստանի ուժեղ կողմեր են համարվել, մասնավորապես, բիզնես սկսելու հեշտությունը (վարկանիշի 5-րդ հորիզոնական), բարձր որակավորում ունեցող կանանց ներգրավվածությունը (24.7%, վարկանիշի 5-րդ հորիզոնական): Բացասական կողմերից են բարձր և միջին բարդության արտադրությունների ցածր քանակը, տեխնիկական և գիտական մասնագիտություններով ավարտող ուսանողների ցածր քանակը, կրթության համար պահանջվող բարձր ծախսերը: Առաջին տեղում վարկանիշում Շվեյցարիան է: Ցանկը եզրափակում են Յեմենը, Գվինեան և Տոգոն: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |