Ըմբիշներ Հարությունյանը և Ալեքսանյանը դուրս են եկել կիսաեզրափակիչ![]() 16 օգոստոսի 2016 - 18:51 AMT PanARMENIAN.Net - Ռիո դը Ժանեյրոյում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի 66 կգ քաշային կարգում Միհրան Հարությունյանը քառորդ եզրափակչի մենամարտն անցկացրել է Հարավային Կորեան ներկայացնող Հանսու Ռյուի հետ: Հարությունյանը 2:1 հաշվով հաղթել է աշխարհի նախկին չեմպիոնին, գրում է Armsport.am-ը: Կիսաեզրափակչում մեր մարզիկը կմրցի ադրբեջանցի Ռասուլ Չունաևի հետ: Ավելի վաղ 66 կգ քաշային կարգում հանդես եկող Միհրան Հարությունյանը 9։0 հաշվով ժամանակից շուտ հաղթանակ տարավ եգիպտացի Սալեմ Կակի նկատմամբ ու դուրս եկավ քառորդ եզրափակիչ: Քառորդ եզրափակչում աշխարհի կրկնակի չեմպիոն, Եվրոպայի եռակի չեմպիոն98 կգ քաշային Արթուր Ալեքսանյանը հաղթանակ է տարել ռումինացի Ալեքսուս Ցիուրարիուի նկատմամբ՝ 8:0 հաշվով: Եզրափակչի ուղեգրի համար Ալեքսանյանը կմրցի թուրք Չենկ Իլդեմի հետ: Հայ ըմբիշը 98 կգ քաշայինների 1/8 եզրափակչում Ալեքսանյանը 5:2 հաշվով հաղթել է իտալացի Դաիգորո Տիմոնչինինին: Խաղերում ռեկորդային թվով մարզիկներ են ներկայացնում Հայաստանը՝ 33 հոգի 8 մարզաձևում, սակայն առաջին մեդալը Հայաստանը նվաճեց միայն օգոստոսի 15-ին՝ Օլիմպիադային 10-րդ օրը: Ծանրամարտի Հայաստանի հավաքականի անդան Սիմոն Մարտիրոսյանը 31-րդ ամառային Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր է դարձել՝ նվաճելով այս Խաղերում Հայաստանի համար առաջին մեդալը։ ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |