Լարիջանի. Իրանը Ռուսաստանին ռազմակայան չի տրամադրել![]() 17 օգոստոսի 2016 - 11:43 AMT PanARMENIAN.Net - Իրանը ոչ մի ռազմակայան Ռուսաստանին չի տրամադրել: Այդ մասին հայտարարել է Իրանի Մեջլիսի նախագահ Ալի Լարիջանին, հայտնում է Panorama-n իրանական «Մեհր» լրատվական գործակալության վրա հղումով: Իրանի Մեջլիսի նախագահն, անդրադառնալով Իրանի տարածքում ռուսական կործանիչների տեղակայման մասին տեղեկատվությանը, մասնավորապես ասել է. «Իրանը տարածաշրջանային խնդիրների լուծման գործում Ռուսաստանի հետ համագործակցում է, սակայն ոչ մի ռազմակայան Ռուսաստանին կամ այլ երկրի չի տրամադրել»: Խոսքը մշտական հիմքով ռազմակայան տրամադրելու մասին է: Ավելի վաղ, Deutsche Welle-ն, հղում կատարելով «Ռոսիա 24» հեռուստաալիքին, տեղեկատվություն էր հրապարակել, համաձայն որի՝ Իրանը թույլատրել է Ռուսաստանին ինքնաթիռները տեղակայել Համադանում գտնվող ռազմակայանում, որպեսզի այնտեղից ռուսական օդուժը կարողանա թռիչքներ կատարել դեպի Սիրիա և հարվածներ հասցնել «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության դիրքերին: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |