Ղարաբաղի հարցով կենտրոնական կետը նրա կարգավիճակն է, մնացածը երկրորդական է20 ապրիլի 2007 - 20:21 AMT PanARMENIAN.Net - «Մենք պետք է հստակ պատկերացում ունենանք այն մասին, թե ինչպիսին կլինի վերաբերմունքը Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի մասին հարցին: Դա համաձայնագրի կենտրոնական հարցն է: Մենք խոսում ենք հանրաքվեի, Լեռնային Ղարաբաղի բնակիչների ինքնորոշման մասին: Մնացած ամեն բան երկրորդական է, բարեփոխումների օրացույցային ծրագիրը կարող է տարբեր ձեւեր ունենալ»,- ավստրիական Der Standart թերթին տված հարցազրույցում հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը:Նա նշել է, որ հանրաքվեին ձայնի իրավունք կունենան մինչեւ հակամարտությունը Լեռնային Ղարաբաղում բնակված բոլոր մարդիկ: Հարցը, նրա խոսքերով, կայանում է նրանում, թե արդյոք նրանք քվեարկության ժամանակ պետք է նորից վերադառնան Լեռնային Ղարաբաղ, թե ոչ. տվյալ կետը գտնվում է այն հարցերի ցանկում, որոնց կարելի է վերադառնալ հետագայում: Վարդան Օսկանյանն ընդգծել է, որ այս հակամարտության ներկա անորոշ վիճակը ներքաղաքական տեսանկյունից ոչ մեկին ձեռնտու չէ. ոչ գործող նախագահին, ոչ վարչապետին: «Հակամարտության չկարգավորված լինելը ոչ մեկի համար շահավետ չէ: Մենք շուտափույթ կարգավորում ենք ուզում, սակայն արդար եւ Լեռնային Ղարաբաղի բնակչության համար ընդունելի որոշում»,- հայտարարել է ՀՀ ԱԳՆ ղեկավարը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |