Ռուսաստանի մշակույթի օրերը ՀՀ-ում. Մարիինյան թատրոնի մենակատարներ, ցուցահանդեսներ, կինոակումբի բացում![]() 17 օգոստոսի 2016 - 13:50 AMT PanARMENIAN.Net - Հայ-ռուսական մշակութային համագործակցության շրջանակում, ՀՀ մշակույթի նախարարության և ՌԴ մշակույթի նախարարության 2016-2018 թվականների համագործակցության ծրագրի հիման վրա՝ օգոստոսի 20-ից սեպտեմբերի 18-ը Հայաստանում կանցկացվեն Ռուսաստանի մշակույթի օրեր: Ծրագրի շրջանակում ելույթներով հանդես կգան Մարիինյան թատրոնի մենակատարները, Սանկտ Պետերբուրգի հոգևորականների և «Օտրադա» մանկական երգչախմբերը, կգործեն լուսանկարչական և մանկական նկարների ցուցահանդեսներ: Ծրագիրը կներառի նաև «Ռուսական կինոյի օրեր», կբացվի Ռուսաստանի կինոյի պետական ինստիտուտի կինոակումբը, կանցկացվեն թատերարվեստի և կինոյի ոլորտի վարպետության դասեր։ Ծրագրի պաշտոնական բացումը կկայանա սեպտեմբերի 3-ին, ժամը 19։00-ին Արամ Խաչատրյան համերգասրահում՝ հանդիսավոր գալա-համերգով, որին կմասնացեն «Օտրադա» մանկական երգչախումբը, Մարիինյան թատրոնի մենակատարները, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը և շնորհալի պատանիներ Ռուսաստանից: Համերգին զուգընթաց կգործի «Ռուսաստանի ոգին» խորագրով մանկական նկարների ցուցահանդեսը: «Ռուսաստանի օրեր Հայաստանում» ծրագրի շրջանակում՝ օգոստոսի 20-ին, ժամը 14:00-ին Գյումրու «Պատվո բլուր» հուշահամալիրում կմատուցվի հանդիսավոր պատարագ, ծաղկեպսակ կդրվի, այնուհետև, ժամը 18:00-ին Հայորդաց տան դահլիճում կբացվի «Եկեղեցական ճարտարապետություն» լուսանկարչական ցուցահանդեսը, և ելույթ կունենա Սանկտ Պետերբուրգի հոգևորականների երգչախումբը: Օգոստոսի 21-ին, ժամը 18:00-ին երգչախումբը հանդես կգա Ստեփանավանի Ա. Մարգարյանի անվան մշակույթի պալատում, որտեղ նաև կբացվի «Ռուս ուղղափառ եկեղեցին Հայրենական Մեծ պատերազմի տարիներին» խորագրով լուսանկարչական ցուցահանդեսը: Ծրագիրը կշարունակվի սեպտեմբերի 2-ին. Եղեգնաձորի մշակույթի տանը, ժամը 18:00-ին, ելույթ կունենա մանկական երգչախումբը, իսկ Երևանում ժամը 19:00-ին՝ «Բիս Կվիտ» համույթը: Սեպտեմբերի 3-ին, ժամը 14:00-ին Հայաստանի պատմության թանգարանում կբացվի Ռուսաստանի ազգագրության թանգարանի լուսանկարների հավաքածուից կազմված «Ընտանիքը Եվրասիայի ժողովուրդների կյանքում. ΧΧ դար» խորագրով ցուցահանդեսը: Սեպտեմբերի 4-ին և 5-ին Երևանի Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական պետական դրամատիկական թատրոնում կկայանան «Բալթյան տուն» թատերական փառատոնի ղեկավար, ՌԴ արվեստի վաստակավոր գործիչ Սերգեյ Շուբի և այլ թատերական գործիչների վարպետության դասընթացները: Երևանի կինոյի և թատրոնի պետական ինստիտուտում սեպտեմբերի 4-6-ը, կբացվի Ռուսաստանի կինոյի պետական ինստիտուտի կինոակումբը, վարպետության դասընթացներ կանցկացնեն նույն ինստիտուտի դասախոսները: Սեպտեմբերի 6-ին, ժամը 19։00-ին Մոսկվայի տանը կկայանա ՌԴ ժովրդական արտիստ Ալեքսանդր Միխայլովի ստեղծագործական երեկոն: Անվանի դերասանը կհանդիպի նաև Երևանի կինոյի և թատրոնի պետական ինստիտուտի ուսանողներին, որոնց համար կանցկացնի վարպետության դասեր: Հայաստանում Ռուսաստանի մշակույթի օրերը կեզրափակվեն սեպտեմբերի 14-18-ը՝ Ռուսական կինոյի օրերով. Երևանում, Գյումրիում և Աբովյանում կցուցադրվեն վերջին տարիների ռուսական լավագույն խաղարկային ֆիլմերը: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |