Լավրով. ՌԴ-ն ՄԱԿ ԱԽ բանաձևը խախտելու կասկածների համար առիթ չի տվել![]() 17 օգոստոսի 2016 - 15:07 AMT PanARMENIAN.Net - Առիթ չկա կասկածելու, որ Ռուսաստանը խախտել է Իրանում օդանավակայանի օգտագործման վերաբերյալ ՄԱԿ ԱԽ բանաձևը, Մոսկվան Թեհրանին մարտական ինքնաթիռներ չի տրամադրում: Այդ մասին օգոստոսի 17-ին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը: «Թիվ 2231 բանաձևը խախտելու մեջ Ռուսաստանին կասկածելու ոչ մի առիթ չկա»,-ասել է ռուս նախարարը: «Մեր դեպքում Իրանին մարտական ինքնաթիռներ չեն առաքվել, չեն վաճառվել և չեն տրամադրվել: Այդ մարտական ինքնաթիռներն Իրանի համաձայնությամբ օգտագործվում են ՌԴ օդուժի կողմից Սիրիայում հակաահաբեկչական գործողության շրջանակում` Սիրիայի ղեկավարության խնդրանքով»,-ասել է Լավրովը, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Ավելի վաղ ԱՄՆ Պետդեպի մամուլի ծառայության ղեկավար Մարկ Թոներն ասել էր, որ ՌԴ գործողություններն` Իրանի Համադան օդանավակայանը մարտական թռիչքների համար օգտագործելու ուղղությամբ, կարող են խախտել ՄԱԿ ԱԽ 2015թ. թիվ 2231 բանաձևը: Օգոստոսի 16-ին ՌԴ ՕՏՈւ հեռահար ավիացիան հարվածներ է հասցրել Սիրիայում հակակառավարական ուժերին` թռիչքներ կատարելով Իրանի Համադան օդանավակայանից: Իրանի Մեջլիսի նախագահ Ալի Լարիջանին իր հերթին հայտարարել է, որ Իրանը ոչ մի ռազմակայան Ռուսաստանին չի փոխանցել: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |