Սանկտ Պետերբուրգում հատուկ գործողության արդյունքում 3 գրոհային է ձերբակալվել17 օգոստոսի 2016 - 14:53 AMT PanARMENIAN.Net - Սանկտ Պետերբուրգի բազմահարկերից մեկում ուժայինները հյուսիսկովկասյան ավազակախմբերի ենթադրյալ մասնակիցների են ձերբակալել` 3 անձի, հայտնում է ՌԻԱ Նովոստին իրավապահ մարմինների վրա հղումով: Ըստ զրուցակցի, բնակարանում թաքնվում էին «դաշնային հետախուզման մեջ գտնվող անձինք, որոնք մեղադրվում են Հյուսիսային Կովկասում ապօրինի զինյալ կազմավորումների գործունեությանը մասնակցելու մեջ»: Ավելի վաղ ականատեսները սոցցանցերում հայտնել էին, որ առավոտյան Լենինի պողոտայում հատուկջոկատայիններ են հայտնվել` զրահաբաճկոններով և սաղավարտներով: Մոտ 12:00-ին տանը 2 պայթյուն է որոտացել, կրակոցներ են լսվել: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ տուժածներից մեկին տեղափոխել են հիվանդանոց: Աղբյուրն իրավապահ մարմիններում հայտնել է, որ ուժայիններն առնվազն 3 գրոհային են ձերբակալել: Շենքը դեռևս շրջափակված է, դեռ լսվում են կրակոցների և հարվածների ձայներ: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Սիմոնյանը և Ստեֆանչուկը քննարկել են անվտանգային վիճակը Հարավային Կովկասում և Ուկրաինայում Զրույցը տեղի է ունեցել ուկրաինական կողմի նախաձեռնությամբ Փաշինյանը մեկնել է Թեհրան Նա կմասնակցի վթարից զոհված Իրանի պաշտոնյաների հարգանքի տուրքի պաշտոնական միջոցառմանը Դորտմունդի «Բորուսիան» հետաքրքրված է Սպերցյանով Սպերցյանի ներկայիս աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը ՀՀ–ն Մոլդովայում մասնակցում է ՆԱՏՕ-ի Regex 2024 զորավարժությունների հերթական փուլին Զորավարժությունները, որոնց մասնակցում է ՆԱՏՕ–ի գործընկեր մոտ 30 երկիր, կտևեն մինչև մայիսի 24–ը |