Ադրբեջանում Կովկասի համալսարանի մոտ 50 աշխատակից հեռացվել է աշխատանքից Գյուլենի հետ կապերի համար17 օգոստոսի 2016 - 15:32 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանում Կովկասի համալսարանի մոտ 50 աշխատակից հեռացվել է աշխատանքից հայտնի քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի հետ կապերի համար, որին մեղադրում են Թուրքիայում հեղաշրջման փորձի կազմակերպման մեջ: Բոլոր հեռացվածներն ազգությամբ թուրք են, հայտնում է ՌԻԱ Նովոստին Hurriyet-ի վրա հղումով: Ադրբեջանի գլխավոր դատախազությունն օգոստոսի 15-ին քրեական գործ է հարուցել Գյուլենի կողմնակիցների դեմ: Հուլիսին Ադրբեջանի կրթության նախարարությունը հայտարարեց Կովկասի համալսարանը փակելու մասին` հիմնադրի խնդրանքով, և այն փոխանցելով Բաքվի Նավթի բարձրագույն դպրոցի ենթակայությանը: Հայտարարվեց, որ ուսանողները կկարողանան շարունակել ուսումը, իսկ դասախոսական կազմը նույնը կմնա: Ավելի վաղ թուրքական ԶԼՄ-ները հայտնել էին, որ համալսարանը փակվել է Գյուլենի հետ կապերի համար` իբր դա առաջին համալսարանն է, որը Գյուլենը հիմնադրել է արտերկրում, 1993-ին: Հուլիսի 15-ի ուշ երեկոյան Թուրքիայում տեղի է ունեցել ռազմական հեղաշրջման անհաջող փորձ, որի հետևանքով զոհվել են հարյուրավոր մարդիկ: Տեղի ունեցածի համար իշխանությունները մեղադրում են ԱՄՆ-ում բնակվող իսլամական քարոզիչ և ընդդիմադիր Ֆեթուլլահ Գյուլենին: Ըստ վերջին տվյալների, Ստամբուլում և Անկարայում, որտեղ հիմնականում ծավալվեցին գործողությունները, զոհվեց Թուրքիայի 246 քաղաքացի, չհաշված ապստամբներին, ավելի քան 2000 մարդ վիրավորվեց: Թուրքիայի գլխավոր դատախազությունը ցմահ ազատազրկման 2 ժամկետ է պահանջել և 1900 տարվա կալանք քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի համար Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | ՀԿԵ–ն պարզում է աղետի գոտում վնասի չափը, վերականգնման աշխատանքներ տանում Իրականցվում է էլեկտրաենթակայանների չորացում, վերականգնվում է վնասված կայանների էլեկտրամատակարարումն ու կապը Fast Shift-ի օգտատերերը կարող են վճարել ՃՈ տուգանքները հավելվածում Հնարավոր է իրականացնել նաև կայանման համար նախատեսված կարմիր գծերի վճարումները Փոխվարչապետ Գրիգորյանը մասնակցում է ԵՏՀ խորհրդի նիստին Նա նախագահել է նիստը Թուրքիայի ԱԽ-ն հայտարարել է, թե աջակցում է Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի կնքմանը Հայտարարության մեջ անդրադարձ կա հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացին |