ՌԴ-ն, ԱՄՆ-ն ու ՄԱԿ-ը Հալեպ օգնություն հասցնելու նոր ուղիներ են որոնում![]() 17 օգոստոսի 2016 - 16:23 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանը, ԱՄՆ-ն և ՄԱԿ-ը սիրիական Հալեպ հումանիտար բեռներ հասցնելու նոր երթուղիներ մշակելու հնարավորություններն են քննարկում: Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը: «Եվ ԱՄՆ հետ, և ՄԱԿ-ում մեր գործընկերների հետ մենք հիմա քննարկում ենք Սիրիայի ղեկավարության հետ համատեղ ռուսական կողմի հումանիտար նախաձեռնության հզորացման ուղիները: Ինչպես գիտեք, այնտեղ կա մի քանի հումանիտար միջանցք: Միջանցքներից մեկը հատուկ նրա համար է, որ այդ ճանապարհով կարողանան հեռանալ այն գրոհայինները, որոնք գիտակցել են սեփական գործողությունների անհեռանկար լինելը»,-ասել է Լավրովը, հայտնում է ՏԱՍՍ-ը: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Սիրիայի կառավարական ուժերի ջոկատները գրոհում են ահաբեկիչների դիրքերը երկրի ՌՕՈւ ռազմական ուսումնարանի տարածքում, Հալեպի հարավ-արևմուտքում: Ավելի վաղ ՄԱԿ գլխավոր քարտուղար Պան Գի Մունը զգուշացրել է Հալեպին սպառնացող հումանիտար աղետի մասին և հորդորել է Ռուսաստանին և ԱՄՆ-ին սեղմ ժամկետում համաձայնության հասնել հրադադարի մասին սիրիական այդ քաղաքում և երկրի մյուս մասերում: Պան Գի Մունը հերթական անգամ կոչ է արել շաբաթական մարտական գործողությունների 48-ժամանոց պարտադիր դադար հաստատել, որը թույլ կտա օգնություն հասցնել բնակչությանը Հալեպում, ինչպես նաև կդրդի «Մոսկվային ու Վաշինգտոնին շուտափույթ պայմանավորվածության հասնել հրադադարի վերաբերյալ»: Պան Գի Մունի զեկույցը կքննարկվի ՄԱԿ ԱԽ նիստում օգոստոսի 22-ին: Հուլիսի վերջում Ռուսաստանը և Սիրիայի կառավարությունը լայնածավալ հումանիտար գործողություն են մեկնարկել Հալեպում: Նրանք միջանցք են բացել, որով քաղաքից կարող են դուրս գալ խաղաղ բնակիչներն ու զենքը վայր դրած գրոհայինները: Նախագահ Ասադը համաներում է խոստացել այն զինյալներին, որոնք 3 ամսվա ընթացքում վայր կդնեն զենքը:Ահաբեկիչներն իրենց հերթին հաշվեհարդարի սպառնալիքով արգելում են քաղաքացիներին հեռանալ դեպի կառավարության կողմից վերահսկվող շրջաններ: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |