Իսրայելը $ 20 մլն կվճարի 2010-ին թուրքական նավում սպանվածների ընտանիքներին![]() 17 օգոստոսի 2016 - 16:07 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղը հայտնել է, որ Թուրքիայի և Իսրայելի հարաբերությունների կարգավորման վերաբերյալ պայմանագրի նախագիծը ներկայացվել է Թուրքիայի ազգային մեծ ժողովի հաստատմանը, հայտնում է Tert.am-ը թուրքական իշխանամետ «Յենի Շաֆաք» թերթի վրա հղումով: Հունիսի 28-ին Թուրքիան ու Իսրայելը համաձայնագիր են կնքել հարաբերությունները կարգավորելու մասին: Իսրայելն ընդունել է հարաբերությունների վերականգնման համար Թուրքիայի պայմանները: Ըստ համաձայնագրի՝ Իսրայելը պարտավորվում է 20 միլիոն դոլար գումար վճարել թուրքական «Ազատության տորմիղ» (Mavi Marmara) նավում սպանված մարդկանց ընտանիքներին: Փոխհատուցումը պետք է արվի համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո՝ 25 օրվա ընթացքում: Ավելի վաղ Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հայտարարել էր, որ Իսրայելը համաձայնել է Թուրքիայի առաջադրած բոլոր պայմաններին: Երկրները նախկինում համարվել են ռազմավարական գործընկերներ, սակայն հեռացան, երբ Թուրքիայի արտաքին քաղաքականությունը եվրոպական ինտեգրումից շեղվեց դեպի արաբամահմեդական աշխարհ: Փոխադարձ սառեցման գագաթնակետը «Ազատության տորմիղի» հետ կապված միջադեպն էր, երբ 2010-ին իսրայելցիները կասեցրին Գազայի հատված ուղևորվող թուրքական նավերի առաջխաղացումը` սպանվեց 9 թուրք: Այս միջադեպից հետո պաշտոնական Անկարան դիվանագիտական հարաբերությունները հասցրել էր նվազագույնի և սառեցրել ռազմական և առևտրային ոլորտում կնքված պայմանագրերը: 2015-ի վերջում ԶԼՄ-ները հայտնեցին, որ երկրները հարաբերությունների կարգավորման նախագիծ են պատրաստել, որը ներառում է դեսպանների վերադարձը և իսրայելյան բնական գազի առաքումը նախատեսող կետեր` բավարարելու համար ներքին պահանջարկն ու տարանցումը եվրոպական շուկա: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |