ԿԽՄԿ աշխատակիցներն այցելել են հայ-ադրբեջանական սահմանը հատած Աղեկյանին![]() 17 օգոստոսի 2016 - 16:51 AMT PanARMENIAN.Net - Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) ներկայացուցիչները օգոստոսի 17-ին Նախիջևանում այցելել են հայ-ադրբեջանական սահմանը հատած, Արարատի մարզի Այգեպատ գյուղի բնակիչ Հենրիկ Աղեկյանին, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը: ԿԽՄԿ Հայաստանի պատվիրակության լրատվական բաժնի աշխատակից Իռեն Ալոյանը տեղեկացրել է, որ կոմիտեն իր մանդատի համաձայն Աղեկյանին տրամադրել է ընտանեական բնույթի տեղեկատվություն փոխանակելու հնարավորություն: Ադրբեջանի գերիների, պատանդների և անհայտ կորածների պետական հանձնաժողովը օգոստոսի 13-ին հայտնեց, որ օգոստոսի 7-ին ադրբեջանցի զինծառայողները հայ-ադրբեջանական սահմանին՝ դեպի Նախիջևան տանող ճանապարհին, Սադարակի հատվածում, Հայաստանի քաղաքացի են ձերբակալել։ Հանձաժողովը նաև տեղեկացրեց, որ այդ մասին տեղեկացրել է Կարմիր Խաչի միջազգային կոմիտեին: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |