Վերաքննիչ դատարանում քննում են Արմեն Մարտիրոսյանի ձերբակալության և կալանքի բողոքները![]() 17 օգոստոսի 2016 - 17:12 AMT PanARMENIAN.Net - Վերաքննիչ դատարանում սկսվել է «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի ձերբակալության և կալանքի բողոքների քննարկումը, հայտնում է Tert.am-ը: Դատարանի դիմաց հավաքվել են «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը և նրա համակիրները, նրանք սպասում ենք քննարկման արդյունքներին: Արմեն Մարտիրոսյանը ձերբակալվել էր հուլիսի 29-ին՝ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանում զանգվածային անկարգություններ կազմակերպելու և դրանց մասնակցելու կասկածանքով: Օգոստոսի 2-ին «Ժառանգություն» կուսակցության անդամ Հովսեփ Խուրշուդյանի, փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի ու կուսակցության անդամ, «Նոր Հայաստան» նախաձեռնության անդամ Դավիթ Սանասարյանի նկատմամբ դատարանը որպես խափանման միջոց է ընտրել կալանավորումը։ Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Հայաստանի ընդդիմադիր «Ժառանգություն» կուսակցությունը որոշում է կայացրել չմասնակցել երկրի ամբողջ տարածքում ընթացող ՏԻՄ ընտրություններին քանի դեռ կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը, մամուլի քարտուղար Դավիթ Սանասարյանը և քաղաքացիական հասարակության հետ կապերի պատասխանատու Հովսեփ Խուրշուդյանը, «շինծու մեղադրանքներով մնում են մինչդատական կալանքի տակ»: Այս մասին ասվում է կուսակցության հայտարարության մեջ: «Մենք կոչ ենք անում ազատ արձակել «Ժառանգություն» կուսակցության երեք անդամներին, ինչպեսև Հանրապետությունում առկա բոլոր քաղբանտարկյալներին: Առանց այս քայլի և առաջիկա ամիսներին երկրի քաղաքական կյանքը վերափոխելուն միտված արմատական այլ միջոցառումների, Հայաստանի ընդդիմությունը առավելևս դուրս կմղվի ընտրական գործընթացներից` սահելով դեպի ավելի անկանխատեսելի պայքարի մեթոդներ», - ասված է հայտարարությունում: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |