Որսաշրջանը բացվում է. Օգոստոսի 20-ից ՀՀ-ում կթույլատրվի որոշ որսատեսակների սիրողական որսը![]() 17 օգոստոսի 2016 - 17:40 AMT PanARMENIAN.Net - ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը օգոստոսի 17-ին հրաման է ստորագրել Հայաստանի Հանրապետության տարածքում (բացառությամբ բնության հատուկ պահպանվող տարածքներից) սիրողական որսի թույլտվության վերաբերյալ` ղեկավարվելով «Որսի և որսորդական տնտեսության վարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայի կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի 2016 թվականի ներկայացրած առաջարկությունները: Թույլատրվել է Հայաստանի Հանրապետության տարածքում (բացառությամբ բնության հատուկ պահպանվող տարածքներից և դրանցից երկու կիլոմետր հեռավորությամբ) հետևյալ որսատեսակների սիրողական որսը` Լոր` 2016 թվականի օգոստոսի 20-ից մինչև հոկտեմբերի 31-ը (10 հատից ոչ ավելի յուրաքանչյուր որս/օրվա ընթացքում), Աղավնի (թխակապույտ և անտառային)` 2016 թվականի օգոստոսի 20-ից մինչև 2017 թվականի հունվարի 31-ը (5 հատից ոչ ավելի յուրաքանչյուր որս/օրվա ընթացքում), Կտցար (բացառությամբ Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում գրանցվածների)` 2016 թվականի սեպտեմբերի 15-ից մինչև 2017 թվականի փետրվարի 10-ը (5 հատից ոչ ավելի յուրաքանչյուր որս/օրվա ընթացքում), Արտույտ (դաշտային, տափաստանային)` 2016 թվականի օգոստոսի 20-ից մինչև հոկտեմբերի 31-ը (5 հատից ոչ ավելի յուրաքանչյուր որս/օրվա ընթացքում), Սարյակ (սովորական) ` 2016 թվականի օգոստոսի 20-ից մինչև հոկտեմբերի 31-ը (10 հատից ոչ ավելի յուրաքանչյուր որս/օրվա ընթացքում), Կեռնեխ (սև կեռնեխ, սինակեռնեխ)` 2016 թվականի օգոստոսի 20-ից մինչև դեկտեմբերի 31-ը (5 հատից ոչ ավելի յուրաքանչյուր որս/օրվա ընթացքում), Ջրլող թռչուններ` բադեր (կռնչան բադ, կարմրագլուխ սուզաբադ, սուլող և ճքճքան մրտիմներ) և ջրհովվիկներ (փառփար, եղեգնահավ) –2016 թվականի սեպտեմբերի 15-ից մինչև 2017 թվականի փետրվարի 10-ը (2 հատ բադից և 2 հատ ջրհովվիկից ոչ ավելի յուրաքանչյուր որս/օրվա ընթացքում), Քարակաքավ` 2016 թվականի նոյեմբերի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը (5 հատից ոչ ավելի յուրաքանչյուր որս/օրվա ընթացքում), Աղվես` 2016 թվականի նոյեմբերի 1-ից մինչև 2017 թվականի հունվարի 31-ը (2 հատից ոչ ավելի յուրաքանչյուր որս/օրվա ընթացքում): 2016-2017 թվականների որսաշրջանի ընթացքում վերոնշյալ կենդանատեսակների համար որսի թույլտվություն ունեցող անձանց չի արգելվում իրականացնել մոխրագույն ագռավի, կաչաղակի, գայլի և շնագայլի որս: Նախարարը հանձնարարել է նաև բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության պետին որսաշրջանի ընթացքում ապահովել կնքված պայմանագրերի հիման վրա տրվող, բնապահպանության նախարարության աշխատակազմի ղեկավարի կողմից կնքված սիրողական որսի կտրոնների տրամադրման գործընթացը, հաշվառումը և անհրաժեշտ վերահսկողությունը՝ օրինախախտումները կանխելու նպատակով, հայտնում է ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |