ՄԱԿ-ի արժեքը խախտվում է այնքանով, որ նա դեմ հանդես չի գալիս Թուրքիայի կողմից Ցեղասպանության հերքմանը

PanARMENIAN.Net - ԱՄՆ Կոնգրեսի Հայաստանի աջակցության խմբի համանախագահ Ֆրենք Փալոնեն, ելույթ ունենալով Ներկայացուցիչների պալատում, քննադատել է ՄԱԿ-ին, որ վերջինս Թուրքիայի ճնշման ներքո հետաձգել է Ռուանդայի ցեղասպանությանը նվիրված ցուցահանդեսի բացումն այն պատճառով, որ ցուցադրության մեջ հղում կար Հայոց ցեղասպանությանը: Ինչպես հայտնում է Ամերիկայի Հայ Դատի Հանձնախումբը (ANCA), Նյու-Ջերսիի օրենսդիրն ընդգծել է, որ, լինելով միջազգային հանրության ներկայացուցիչ, ՄԱԿ-ը պետք է ցեղասպանությունների դեմ ուղղված առաջատար ձայնը լինի, այդ թվում Հայոց ցեղասպանության: «ՄԱԿ-ի արժեքը միջազգայի հանրության համար խախտվում է այնքանով, որ նա դեմ հանդես չի գալիս Թուրքիայի կողմից Ցեղասպանության հերքմանը: «Հայոց ցեղասպանության հերքման Թուրքիայի քաղաքականությունը մյուսներին հնարավորություն է տալիս կոծկել իրենց իրագործած ցեղասպանությունները»,- ընդգծել է Փալոնեն:



Հիշեցնենք, որ Ռուանդայի ցեղասպանության նվիրված ցուցահանդեսը «Ռուանդայում քաղված դասերը» վերնագրով, պետք է բացվեր ՄԱԿ-ում բրիտնական ոչ կառավարական Aegis Trust կազմակերպության աջակցությամբ: Սակայն թուրքական կառավարության ճնշման արդյունքում բացումը հետաձգվեց այն պատճառով, որ ցուցադրության մեջ հիշատակում կար Հայոց ցեղասպանության մասին` որպես XX դարի առաջին ցեղասպանություն:
 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---