Հայ-ռուսական զորքերի միացյալ խմբավորման կազմում կընդգրկվեն ՀՀ ԶՈՒ 4-րդ կորպուսն ու ՌԴ 102-րդ ռազմաբազան

Հայ-ռուսական զորքերի միացյալ խմբավորման կազմում կընդգրկվեն ՀՀ ԶՈՒ 4-րդ կորպուսն ու ՌԴ 102-րդ ռազմաբազան

PanARMENIAN.Net - ՀՀ զինված ուժերի 4-րդ կորպուսն ու Հայաստանում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազան պլանավորվում է ընդգրկել հայ-ռուսական զորքերի միացյալ խմբավորման կազմում:

Այդ մասին հայտնում է ՌԴ կառավարության «Ռոսիյսկայա գազետա» պաշտոնաթերթը:

Պարբերականը նշում է, որ այլ մանրամասներ հայտնի չեն:

4-րդ բանակային կորպուսը տեղակայված է Վայոց Ձորի մարզում ու, մասնավորապես, հսկում է Նախիջևանի հետ սահմանը:

Զորքերի միացյալ խմբավորման հրամանատարն է գեներալ-մայոր Անդրանիկ Մակարյանը:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---