Արմեն Մարտիրոսյանը ազատ կարձակվի գրավի դիմաց![]() 17 օգոստոսի 2016 - 18:58 AMT PanARMENIAN.Net - Վերաքննիչ քրեական դատարանը որոշել է փոխել «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի խափանման միջոցը: Կալանքի փոխարեն նա ազատ կարձակվի 1 մլն դրամ գրավի դիմաց: Խորհրդակցական սենյակից դուրս գալուց հետո այդ որոշումը հրապարակել է դատարանը, հայտնում է Panorama.am-ը: Օգոստոսի 2-ին «Ժառանգություն» կուսակցության անդամ Հովսեփ Խուրշուդյանի, փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի ու կուսակցության անդամ, «Նոր Հայաստան» նախաձեռնության անդամ Դավիթ Սանասարյանը ձերբակալվել էին հուլիսի 29-ին Սարի թաղում «Սասնա ծռերին» աջակցող ցույցը ցրելուց հետո: Նրանց նկատմամբ դատարանը որպես խափանման միջոց էր ընտրել կալանավորումը։ Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Հայաստանի ընդդիմադիր «Ժառանգություն» կուսակցությունը որոշում է կայացրել չմասնակցել երկրի ամբողջ տարածքում ընթացող ՏԻՄ ընտրություններին քանի դեռ կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը, մամուլի քարտուղար Դավիթ Սանասարյանը և քաղաքացիական հասարակության հետ կապերի պատասխանատու Հովսեփ Խուրշուդյանը, «շինծու մեղադրանքներով մնում են մինչդատական կալանքի տակ»: Այս մասին ասվում էր կուսակցության հայտարարության մեջ: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |