Մերկել. Փախստականներն ահաբեկչություն տարածող չեն![]() 18 օգոստոսի 2016 - 11:40 AMT PanARMENIAN.Net - Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ փախստակնները չէին կարող իրենց հետ ԳՀԴ ահաբեկչություն բերել, հայտնում է Reuters-ը: «Մենք պարզ հասկացրեցինք, որ իսլամը, որը գոյություն ունի և գործում է սահմանադրության հիման վրա…Գերմանիայի մաս է կազմում»,-ասել է Մերկելը, հայտնում է Lenta.ru-ն: Մերկելը հավելել է նաև, որ շատ մարդիկ Գերմանիայից են մեկնել ծայրահեղականներին միանալու համար: «Այդ խումբն արդեն տարիներ շարունակ մտահոգում է մեզ»,-ասել է կանցլերը: Օգոստոսի 15-ին ԳՀԴ հատուկ ծառայությունները հայտնեցին փախստականների ճամբարների միջոցով մարդկանց ԻՊ շարքերում կռվելու համար անդամագրելու հարյուրավոր դեպքերի մասին: Դրանից կես տարի առաջ հայտնի դարձավ, որ ծայրահեղականները կարող էին Գերմանիա գալ փախստականների տեսքով: 2016-ի մայիսին Եվրահանձնաժողովն առաջարկեց չեղարկել վիզային ռեժիմը Թուրքիայի համար: Ըստ ԶԼՄ-ների տվյալների, ԵՀ նախաձեռնությամբ այդ հարցը հունիսի սկզբին հետաձգվեց: Դրան նախորդեց ԵՄ և Թուրքիայի գործարքը ֆինանսական աջակցության ավելացման մասին: Անկարան խնդրել է Բրյուսելից ավելացնել հատկացվող գումարը`€3միլիարդից մինչև €6մլրդ ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |