Երկրորդ ահաբեկչությունը Թուրքիայում. Առնվազն 12 մարդ է վիրավորվել![]() 18 օգոստոսի 2016 - 11:48 AMT PanARMENIAN.Net - Մեկ օրում երկրորդ հզոր պայթյունն է որոտացել Թուրքիայում` այս անգամ Էլյազիգ քաղաքի ոստիկանության բաժանմունքի հարևանությամբ: Առնվազն 12 մարդ է վիրավորվել: Պայթյունի վայր են մեկնել «շատպ օգնության» մեքենաներ: «Ահաբեկչությունը տեղի է ունեցել Էլյազիգի անվտանգության վարչության մոտ, տուժել է առնվազն 12 մարդ»,-հայտնել է աղբյուրն անվտանգության մարմիններում, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Ըստ Reuters գործակալության, որը հղում է անում թուրքական Dogan-ին, պայթյունի հետևանքով վիրավորների թիվը շատ ավելի մեծ է: Միջադեպի այլ մանրամասներ չեն հայտնվում: Ավելի վաղ, օգոստոսի 18-ին 3 մարդ է զոհվել և ավելի քան 70-ը վիրավորվել Թուրքիայի Վան գավառում տեղի ունեցած հզոր պայթյունի հետևանքով: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |