Հուլիսյան դեպքերից հետո հիվանդանոցում բուժվող վերջին տուժածը դուրս է գրվել![]() 18 օգոստոսի 2016 - 12:26 AMT PanARMENIAN.Net - Օգոստոսի 17-ի երեկոյան «Էրեբունի» ԲԿ-ից դուրս է գրվել հուլիսի 17-ից սկսված իրադարձություննների հետևանքով հիվանդանոցային բուժում ստացող վերջին տուժածը։ Այդ մասին տեղեկացրել է Առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Անահիտ Հայթայանը: Օգոստոսի 12-ին հայտարարվել էր, որ Երևանի հիվանդանոցներում շարունակում է բուժում ստանալ ՊՊԾ գնդի գրավման և դրան հաջորդած իրադարձությունների ժամանակ տուժած 4 քաղաքացի: Հուլիսյան դեպքերի ժամանակ, երբ ոստիկանությունը հավաքների ժամանակ կիրառել էր հատուկ միջոցներ, տուժել էր շուրջ 60 քաղաքացի. նրանք ստացել էին բեկորային վնասվածքներ, տարբեր աստիճանի այրվածքներ: Հուլիսի 17-ի լուսաբացին «Սասնա Ծռեր» խումբը գրոհել է Էրեբունի վարչական շրջանի տարածքում գտնվող ՊՊԾ գնդի շենքը: Հուլիսի 19-ին ի պաշտպանություն նրանց ցույց է կազմակերպվել, որի ընթացքում բախումներ են եղել, ցուցարարները ոստիկանների ուղղությամբ քարեր են շպրտել: Հուլիսի լույս 29-ի գիշերը Սարի թաղում և Խորենացի փողոցում ցույցերը ցրելու ընթացքում բերման էր ենթարկվել 165 մարդ, 73-ը հոսպիտալացվել էր: Ցուցարարներից բացի տուժել էին լրագրողներ ու Սարի թաղի հասարակ բնակիչներ: Հղումներ թեմայով. ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |