Ստորագրահավաք հօգուտ Միհրան Հարությունյանի. Պահանջում են «վերականգնել արդարությունը»18 օգոստոսի 2016 - 13:28 AMT PanARMENIAN.Net - Ավելի քան 4.000 մարդ է ստորագրել կողմնակալ մրցավարության պատճառով օլիմպիական ոսկուց զրկված հայ ըմբիշ Միհրան Հարությունյանին աջակցող պահանջագիրը: «Օգոստոսի 16-ին Ռիո դը Ժանեյրոյում ընթացող 31-րդ Օլիմպիական խաղերի եզրափակչում սերբ Դավոր Շտեֆանեկի հետ գոտեմարտում Միհրան Հարությունյանը զրկվեց օլիմպիական ոսկուց կողմնակալ մրցավարության պատճառով: Սա խայտառակություն է հունահռոմեական ոճի ըմբշամարտի համար: Ամբողջ աշխարհը տեսավ, թե ով էր իրականում չեմպիոնը»,-ասվում է պահանջագրում, որը տեղադրված է Change.org կայքում: Ստորագրահավաքի նախաձեռնողները կոչ են անում միջազգային ֆեդերացիաներին, ըմբշամարտի միավորված ոճերի միջազգային ֆեդերացիային, վերականգնել արդարությունը: «Ցանկացած անարդարություն ստվեր է գցում Օլիմպիական խաղերի վրա: Ռիոյում Օլիմպիադայի կազմակերպիչները պետք է միանան այս պահանջագրին և միջոցներ ձեռնարկեն վերականգնելու համար արդարությունը` այս դեպքում, ընդհանուր առմամբ Օլիմպիական խաղերում»,-ասվում է փաստաթղթում, հայտնում է «Նովոստի Արմենիան»: Հարությունյանը պարտված համարվեց սերբ Դավոր Ստեֆանեկին, մրցավարների ակնհայտ կողմնապահության պայմաններում: Հայ ըմբիշը գոտեմարտի ընթացքում աչքի հատվածում վնասվածք է ստացել: Երկրորդ խաղակեսում Ստեֆանեկն իրեն հատկապես պասիվ էր դրսևորում ու խախտում կանոնները: Կիսաեզրափակչում 66 կգ քաշային կարգում հանդես եկող Հարությունյանը հաղթել էր ադրբեջանցի Ռասուլ Չունաևին 4-1 հաշվով: Մրցավարներն անարդարացիորեն միավոր տվեցին Շտեֆանեկին` իբր, Հարությունյանի պասիվության համար: Ըստ սպորտային մեկնաբանների, մրցավարներն այդպիսով նվեր մատուցեցին Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի նախագահ, ազգությամբ սերբ Նենադ Լալովիչին: Զայրանալով` Հարությունյանը պոկել է վիրակապը, որը դրվել էր ձախ աչքին վնասվածքի պատճառով: Մեդալների հանձնման արարողության ժամանակ հայ ըմբիշը չկարողացավ զսպել արցունքները և չսեղմեց Լալովիչի ձեռքը: «Ես չեմ պարտվել: Կյանքում առաջին անգամ չեմ ամաչում դա ասել: Եվրոպական խաղեր, աշխարհի առաջնություն, Օլիմպիական խաղեր` ինձ ուղղակի թույլ չեն տալիս իմ տեղը զբաղեցնել պատվո հարթակում: Իմ առաջին տեղը, որը ես վաստակել եմ: Եթե պարտվել եմ` պարտվել եմ, բայց երբ ես հաղթում եմ, ինձ պետք է հնարավորություն տան զբաղեցնել իմ տեղը: Ես հիասթափված եմ և այլևս ոչինչ չեմ ուզում ասել»,-ասել է Հարությունյանը լրագրողներին: Նա նշել է, որ «առջևում էր 1:0 հաշվով, ակտիվ էր աշխատում, առաջևում էր ամբողջ գոտեմարտի ընթացքում»: Ընթերցեք նաև. Ռիո 2016-ում Հայաստանը մեդալային հաշվարկով 36-րդ հորիզոնականում է Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | ՊՆ․ Զինծառայողների հարազատները ծանրոցներ ուղարկում են բացառապես կամավոր Նշվում է, որ զինծառայողների թիկունքային ապահովման բոլոր աշխատանքները պատշաճ իրականացվում են ԱՄՆ սենատորները կոչ են արել Բայդենին հակազդել մամուլի ազատության դեմ հարձակումներին՝ այդ թվում Ադրբեջանում Նշվում է, որ վերջին ամիսներին Ադրբեջանում 10 լրագրող է կալանավորվել Բելառուսն Արցախում 420 ընտանիքի համար բնակավայր կկառուցի Հայտարարվել է, որ ավանը կկառուցվի Աղդամի շրջանում ՀՀ և Հորդանանի ԱԳՆ-ները մտահոգություն են հայտնել Երուսաղեմի հայկական թաղամասում ստեղծված իրավիճակի վերաբերյալ Կոստանյանը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը |