ԶԼՄ-ներ. ԱՄՆ-ն դուրս է բերում Թուրքիայից միջուկային զենքն անվտանգության նկատառումներով![]() 18 օգոստոսի 2016 - 14:04 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ-ն սկսել է Թուրքիայում տեղակայված միջուկային զենքը տեղափոխել Ռումինիա` վերջին շրջանում Վաշինգտոնի և Անկարայի հարաբերությունների վատթարացման ֆոնին: Ըստ աղբյուրներից մեկի, երկու երկրների հարաբերություններն այնքան են վատթարացել Թուրքիայում հեղաշրջման փորձից հետո, որ Վաշինգտոնն այլևս չի վստահում Անկարային սպառազինության պահպանման հարցում: Ամերիկյան զենքը տեղափոխվում է Ռումինիայում գտնվող «Դեվեսելու» ռազմակայան, հայտնում է ՏԱՍՍ-ը Euroactiv-ի վրա հղումով: Ավելի վաղ Ռումինիայի նախագահ Տրայան Բեսեկուն հայտարարել էր, որ երկրի տարածքը չպետք է միջուկային արսենակի տեղակայման վայր դառնա` մեկնաբանելով ԱՄՆ միջուկային օբյեկտների հնարավոր տեղակայումը երկրում: Նշվում է, որ դա կապված է որոշակի բարդությունների հետ: «Հեշտ չէ տեղափոխել 20 միջուկային ռումբ»,- ասել է աղբյուրներից մեկը: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Թուրքիայում ձերբակալել են ՆԱՏՕ-ի «Ինջիրլիկ» ռազմակայանի հրամանատար, գեներալ Բիքիր Էրկան Վանին, հայտնում է Sky News Arabia-ն: Ռազմական հեղաշրջման փորձից հետո ռազմակայանը մեկուսացվել էր և անջատվել էներգամատակարարումից: Ըստ Չավուշօղլուի, ավիաբազայի զինծառայողները մասնակցել են ապստամբությանը: Նա նաև նշել է, որ Թուրքիան կվերսկսի ԱՄՆ գլխավորած կոալիցիայի թռիչքները հեղաշրջման վերջնական ձախողումից հետո: Գեներալ Բեքիրի հետ ռազմակայանում ձերբակալվել է ևս 10 բարձրաստիճան թուրք սպա, պնդում է հեռուստաալիքը: Թուրքիայի իշխանությունները երկար ժամանակ չէին պարզաբանում ՆԱՏՕ-ի բազայի աշխատանքի դադարեցման պատճառը: Թուրքիայի ԱԳ նախարար Չավուշօղլուն հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի «Ինջիրլիկ» ռազմակայանը մեղսակից է զինված հեղաշրջման փորձին: Հուլիսի լույս 16-ի գիշերը հայտնի դարձավ Թուրքիայում պետական հեղաշրջման փորձի մասին: Անկարայում և Ստամբուլում ավիացիայի ու տանկերի կիրառմամբ բախումներ են տեղի ունեցել: Թուրք զինվորականների խումբը հայտարարել է երկրում ռազմական հեղաշրջման, Էրդողանին իշխանությունից հեռացնելու մասին, սակայն ապստամբ զինվորականների գործողությունները ձախողվել են: Բախումներում զոհվել է 164 կառավարության աջակից, Reuters հաղորդմամբ, հայտարարել է Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը: Ընդհանուր զոհերի թիվը հասել է 265-ի: Թուրքիայի կառավարությունը կքննարկի երկրում մահապատժի վերականգնումը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |