«Ռուսաստան-Հայաստան» մամլո-ակումբը մասնակցելու է Լրագրողների Համաշխարհային կոնգրեսին

PanARMENIAN.Net - «Ռուսաստան-Հայաստան» մոսկովյան միջազգային մամլո-ակումբը մասնակցելու է Լրագրողների Համաշխարհային կոնգրեսին, որն անցնելու է մայիսի 29-ից հունիսի 1-ը Մոսկվայում: Այդ մասին PanARMENIAN.Net ին հայտնել է Հայաստանի հետ բարեկամության եւ համագործակցության ռուսական միության (ՀԲՀՌՄ) նախագահ Վիկտոր Կրիվոպուկսովը: Որոշումն այդ մասին ընդունվել է «Ռուսաստան-Հայաստան» միջազգայն մամուլի ակումբի առաջին նիստի ժամանակ: Մամուլի ակումբի համանախագահներ, Ռուսաստանի ԼՄ քարտուղարի եւ ՀԲՀՌՄ վարչության անդամ Նադեժդա Աժգիխինայի եւ ՀԲՀՌՄ առաջին փոխ-նախագահ, Ռուսաստանի գրողների միության ստեղծագործական գերագույն խորհրդի անդամ Վալենտինա Օսիպովայի խոսքերով, «Ռուսաստան-Հայաստան» մամուլի ակումբը նախապատրաստելու է պրոֆեսիոնալ հանդիպումների եւ մշակութային միջոցառումների ընդարձակ ծրագիր, որը կարտացոլի հայ-ռուսական հարաբերություններն ու ԶԼՄ-ների դերը դրանց զարգացման գործում` հանուն խաղաղության եւ առաջընթացի: Ենթադրվում է, որ կոնգրեսի աշխատանքներին կմասնակցեն լրատվամիջոցների ավելի քան 1,5 հազար ներկայացուցիչներ` ողջ աշխարհից:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---