2017-ից աշխատանքային գրքույկների տեղեկատվությունը կմուտքագրվի պետտվյալների շտեմարան![]() 18 օգոստոսի 2016 - 15:02 AMT PanARMENIAN.Net - Աշխատանքային գրքույկների տեղեկատվությունը կմուտքագրվի պետական կենսաթոշակային համակարգի տվյալների շտեմարան: Որոշումը կայացվել է կառավարության օգոստոսի 18-ի նիստում: «ՀՀ աշխատանքային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի պահանջների կատարման ապահովման նպատակով կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում: Ըստ այդմ՝ կսահմանվի աշխատանքային գրքույկում առկա տեղեկատվությունը պետական կենսաթոշակային համակարգի տվյալների շտեմարան ներառող ՀՀ կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը, կհաստատվի նաև աշխատանքային գրքույկները ՀՀ կառավարության լիազորած պետական կառավարման մարմին ներկայացնելու և աշխատողներին հանձնելու կարգը: Այսպիսով՝ կապահովվի մինչև 2017թ. վարվող աշխատանքային գրքույկներում պարունակվող տեղեկատվության մուտքագրումը պետական կենսաթոշակային համակարգի տվյալների շտեմարան՝ աշխատողների աշխատանքային գործունեության մասին ողջ տեղեկատվությունը կենտրոնացնելով մեկ միասնական համակարգում: 2017-ի հունվարից ուժի մեջ մտնող օրենքի համաձայն աշխատանքային գրքույկը անյլևս գործատուն չի վարելու, իսկ գործատուների մոտ գտնվող աշխատանքային գրքույկները փոխանցվելու են լիազոր մարմնին: ՀՀ աշխատանքային օրենսգրքում նախատեսվող փոփոխությունների համաձայն նախատեսվում է, որ նախագծով առաջարկվող փոփոխությունների ուժի մեջ մտնելուց հետո աշխատանքի ընդունվողների համար գործատուի՝ աշխատանքային գրքույկ վարելու պարտավորությունը հանվել է: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |