Յաապ Դե Հուպ Սխեֆեր. Հայաստանի եւ ՆԱՏՕ-ի միջեւ արդյունավետ համագործակցություն է իրականացվում21 ապրիլի 2007 - 16:50 AMT PanARMENIAN.Net - Սերժ Սարգսյանին` ՀՀ վարչապետ նշանակվելու կապակցությամբ շնորհավորել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յաապ Դե Հուպ Սխեֆերը. «Ցանկանում եմ Ձեզ շնորհավորել Հայաստանի Հանրապետության վարչապետ նշանակվելու կապակցությամբ եւ մաղթել ամենայն բարիք Ձեր նոր պաշտոնում: Կցանկանայի նաեւ շնորհակալություն հայտնել Ձեզ` նախկին պաշտպանության նախարարի եւ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնում Հայաստանի եւ ՆԱՏՕ-ի միջեւ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի շրջանակներում նախանշված պաշտպանական բարեփոխումների գործընթացը գնահատելի ղեկավարելու համար: Շատ հաճելի էր Ձեզ հանդիպել ՆԱՏՕ-ի Կենտրոնակայան վերջերս կատարած Ձեր այցելության ժամանակ եւ քաջատեղյակ եմ, որ Խորհրդի քննարկումները, որոնք տեղի ունեցան մեր հանդիպումից հետո, շատ լավ են ընթացել: Հայաստանը եւ ՆԱՏՕ-ն իրականացնում են արդյունավետ եւ գնահատելի համագործակցություն, ինչն արտահայտվում է Կոսովոյի ուժերի կազմում Հայաստանի մասնակցությամբ, ինչպես նաեւ ԱԳԳԾ շրջանակներում պատվախնդիր քաղաքական եւ պաշտպանական բարեփոխումների գործընթացով: Վստահ եմ վարչապետի պաշտոնում ԱԳԳԾ իրականացման գործընթացին Ձեր ակտիվ մասնակցության եւ այդ կարեւոր աշխատանքը շարունակաբար զարգացնելու ուղղությամբ մեր հետագա համագործակցության մեջ»:ՀՀ վարչապետ նշանակվելու կապակցությամբ Սերժ Սարգսյանին շնորհավորել է նաեւ Ուկրաինայի վարչապետ Վիկտոր Յանուկովիչը: Ուղերձում վստահություն է հայտնվում, որ հարաբերությունները Ուկրաինայի եւ Հայաստանի միջեւ, որոնք հիմնված են բարեկամության եւ փոխըմբռնման վրա, այսուհետ եւս կնպաստեն փոխշահավետ տնտեսական համագործակցության զարգացմանը` ի բարօրություն մեր ժողովուրդների, հայտնում է ՀՀ կառավարության մամլո ծառայությունը: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ Փաշինյանն աղետի գոտի է այցելել Նա այցելել է Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհի Մարց գյուղի հատված |