Անդրիաս Ղուկասյանի կալանքի վերաբերյալ վերաքննիչ բողոքի քննությունը հետաձգվել է18 օգոստոսի 2016 - 15:51 AMT PanARMENIAN.Net - Հուլիսի 29-ին զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեջ մեղադրվող, «Նոր Հայաստան» նախաձեռնության անդամ Անդրիաս Ղուկասյանի կալանքի վերաբերյալ վերաքննիչ բողոքի քննությունը հետաձգվել է, հայտնում է «Այսօրը»: Լրագրողների հետ զրույցում Ղուկասյանի փաստաբան Լուսինե Սահակյանը հայտնել է, որ նիստը հետաձգվել է, քանի որ իրենք միջնորդել են, որ դատական նիստին ներկա գտնվի Ա.Ղուկասյանը: «Անդրիաս Ղուկասյանը ցանկություն է հայտնել՝ մասնակցելու դատական նիստին: Վերաքննիչ դատարանն էլ ժամանակ տրամադրեց, որ մենք գրավոր միջնորդություն ներկայացնենք»,- ասել է Լուսինե Սահակյանը: Պաշտպանի խոսքով՝ արդեն 18 օր հացադուլի մեջ գտնվող Անդրիաս Ղուկասյանն առաջադրված մեղադրանքը չի ընդունում և իրեն «քաղբանտարկյալ է համարում»: Ղուկասյանը մեղադրվում է ՀՀ Քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին մասով՝ զանգվածային անկարգություններ կազմակերպելու համար: Օգոստոսի 2-ին նրա հանդեպ որպես խափանման միջոց էր ընտրվել կալանքը: Հուլիսի լույս 30-ի գիշերը ոստիկանությունը և քաղաքացիական հագուստով անձինք ցրել են Խորենացի փողոցում ու Սարի թաղում ի պաշտպանություն «Սասնա ծռերին» ցույցերը: Տուժել էր 73 մարդ, բերման էր ենթարկվել 165-ը, որոնցից 23-ը ձերբակալվել էին: Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը | Վարչապետ․ Սահմանազատված հատվածներում ապահովված է անվտանգության հնարավոր ամենաբարձր երաշխիքը Նա ընդգծել է, որ ժամանակակից աշխարհում չկա անվտանգության ավելի գործուն երաշխիք «ՍոֆթԿոնստրակտ»-ը ՀՀ 11-րդ խոշոր հարկատուն է 2024-ի առաջին եռամսյակում «ՍոֆթԿոնստրակտի» կողմից վճարված հարկերի ծավալը գերազանցել է 3․6 մլրդ դրամը Փաշինյանը՝ Բագրատ սրբազանի հետ հանդիպման մասին․ Ինձ հետ հանդիպելու ընթացակարգեր կան Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար OVIO-ն պաշտոնապես գործարկել է ՀՀ-ում խոշորագույն և ամենահզոր Տվյալների մշակման կենտրոնը Ամպային ծառայությունները ընկերության առաջարկների շարքում առանցքային տեղ կզբաղեցնեն |