«Սասնա ծռերից» Պավել Մանուկյանը կվիրահատվի «Դատապարտյալների հիվանդանոցում»18 օգոստոսի 2016 - 16:48 AMT PanARMENIAN.Net - «Սասնա ծռեր» խմբի անդամ Պավել Մանուկյանը օգոստոսի 19-ին կվիրահատվի ոչ թե քաղաքացիական հիվանդանոցում, այլ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում: Այդ մասին լրագրողների հետ ճեպազրույցում տեղեկացրել է Մանուկյանի փաստաբան Ինեսսա Պետրոսյանը, հայտնում է Panorama-ն: Հուլիսի լույս 27-ի գիշերը ՊՊԾ գնդի տարածքում տեղի է ունեցել փոխհրաձգություն, որի հետևանքով վիրավորվել է իրավապահներից մեկը, ինչպես և Պավել Մանուկյանն ու նրա որդի Արամը:Նրանք հուլիսի 26-ին տեղափոխել են «Էրեբունի» բժշկական կենտրոն: Հայր և որդի Մանուկյանները հրազենային վնասվածքներ են ստացել ոտքերի շրջանում: «Ես դեմ եմ, որ նա վիրահատվի դատապարտյալների հիվանդանոցում: Բայց նաև լսել եմ «Էրեբունի» բժշկական կենտրոնի տնօրեն Միքայել Մանուկյանի ելույթը, որն ասել է, որ այնտեղ կա վիրահատարան և իրենք կարող են այդտեղ անցկացնել վիրահատություն», -հավելել փաստաբանը: ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» խմբի անդամ Պավել Մանուկյանը դատարանը որոշումով երկու ամսով կալանավորվել է: Դատարանում Պավել Մանուկյանը հայտարարել է, որ չի ընդունում մեղքը: Նրա փաստաբան Ինեսա Պետրոսյանը դատարանի այս որոշումն ապօրինի է համարում: Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել Ամենաընթերցվողը բաժնում | «Փյունիկի» չեմպիոնական գավաթը՝ ftNFT ֆիջիթալ սփեյսում Արդյունքները կամփոփվեն հունիսի 10-ին Սիմոնյանը՝ Զախարովային․ Կարող ենք փոխանցել ԼՂ-ում վերջին ռազմական գործողության ժամանակ 200-ից ավելի մահացած հայերի անունները Նա նաև ասել է, որ ստեր չի մեկնաբանում Զախարովան, ՀՀ-ից Բուչայում զոհվածների ցուցակ է ուզել՝ խոսելով հայկական պատվիրակության այցից Ուկրաինա «Հուսով ենք, որ այն մարդկանց ցուցակը, որոնք, իբր, զոհվել են Բուչայում, մեր հայ բարեկամները մեզ կփոխանցեն»,–ասել է նա Պապոյանը Հնդկաստանի դեսպանին առաջարկել է դիտարկել ՀՀ-ում պղնձաձուլարան կառուցելու տարբերակը Պապոյանը նաև հնարավոր է համարել համագործակցության խորացումը ոսկերչության ոլորտում |