Անվճար Wi-Fi-ի նոր գոտիներ ՎիվաՍել-ՄՏՍ-ից՝ Հանրապետության հրապարակին հարակից տարածքում18 օգոստոսի 2016 - 17:27 AMT PanARMENIAN.Net - ՎիվաՍել-ՄՏՍ-ը հանդես է եկել շարժական կապի բաժանորդներին հասարակական վայրերում Wi-Fi ինտերնետ կապի հասանելիությամբ ապահովելու հերթական նախաձեռնությամբ: Փորձնական ծրագրի առաջին փուլն ընդգրկում է Երևանի ամենամարդաշատ վայրերից մեկը՝ Վ. Սարգսյան փողոցին հարակից տարածքները՝ Հանրապետության հրապարակից մինչև Ս. Շահումյանի հրապարակ: Անվճար Wi-Fi ինտերնետից առանց հավելավճարների կկարողանան օգտվել ոչ միայն ՎիվաՍել-ՄՏՍ-ի, այլև շարժական կապի հայաստանյան այլ օպերատորների բաժանորդները: ՎիվաՍել-ՄՏՍ-ի բաժանորդները կունենան անսահմանափակ ինտերնետի լիարժեք հասանելիություն, պարզապես ուղարկելով *252# USSD հրահանգը՝ դեպի համակարգ մուտքի PIN-կոդը ստանալու համար: ՎիվաՍել-ՄՏՍ-ի՝ տվյալների փոխանցման ծառայություններից օգտվող բաժանորդները կստանան մինչև 5 Մբիթ/վրկ արագությամբ ինտերնետ, իսկ տվյալների փոխանցման ծառայություններից չօգտվող բաժանորդները՝ 512 Կբիթ/վրկ արագությամբ ինտերնետ, ինչը միանգամայն բավարար արագություն է շարժական կապից հարմարավետ օգտվելու համար: ՎիվաՍել-ՄՏՍ-ի բաժանորդ չհանդիսացող անձանց համար ինտերնետ հասանելիությունը կսահմանափակվի վեբ-կայքեր դիտելու հնարավորությամբ, իսկ նախքան ինտերնետին միանալը նրանց կցուցադրվի կարճ հոլովակ կամ գովազդային բաներ (banner): «Անվճար Wi-Fi կապի հասանելիությունն ունի մի շարք առավելություններ: Նրանք, ովքեր օգտվում են ինտերնետից հանգստի, ժամանցի կամ բիզնես նպատակներով, անշուշտ, կգնահատեն անվճար ինտերնետ ունենալու այս հնարավորությունը: Ծրագիրը նախատեսված է նաև Երևան այցելողների համար, ովքեր մայրաքաղաքի մշակութային կենտրոնով զբոսնելիս կկարողանան օգտվել անվճար անսահմանափակ ինտերնետից: Հանրապետության հրապարակին հարակից տարածքներում անվճար Wi-Fi գոտու ստեղծումը տրամաբանական շարունակությունն է մինչ այժմ իրականացված նախագծերի, որոնց շրջանակում ՎիվաՍել-ՄՏՍ-ը ինտերնետ հասանելիություն է ապահովել Երևանի մի շարք թանգարաններում և գրադարաններում»,-նշել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը: Ուշագրավ Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Իրանի ԱԳ նախարարի պաշտոնակատար է նշանակվել փոխնախարար Քանիին Նա այդ պաշտոնում կփոխարինի վթարից զոհված Աբդոլլահիանին Team Solutions-ը ներկայացրել է «Զանգեզոր» ծրագիրը 4Future Banking միջազգային համաժողովին Team Solutions-ը հանդիսանում է Թիմ ընկերությունների խմբի մաս Մարությանը պատրաստ է հանդիպել Բագրատ սրբազանին՝ դրական է գնահատում յուրաքանչյուր դեմոկրատական խաղաղ պրոցես Նա նշել է, որ Նիկոլ Փաշինյանն ու նրա թիմը այլևս անելիք չունեն և պետք է հեռանան Ավինյան․ Ինչո՞ւ են ասֆալտի հետ կապված աննախադեպ խնդիրներ առաջացել Կա ասֆալտապատման միջին նորոգման ծրագիր, որը պատրաստվում են սկսել հունիսի 1-ից |