8-ամյա ընդմիջումից հետո Metallica-ն նոր ալբոմ կթողարկի19 օգոստոսի 2016 - 11:23 AMT PanARMENIAN.Net - Ամերիկյան Metallica խումբը հայտարարել է նոր ալբոմ թողարկելու մասին: Խմբի պաշտոնական կայքում ասվում է, որ ալբոմը վաճառքում կլինի նոյեմբերի 18-ից: Hardwired... To Self-Destruct ալբոմն առաջինը կլինի 8-ամյա ընդմիջումից հետո: «Մենք գիտենք, որ դա շատ ժամանակ զբաղեցրեց, սակայն, այժմ կարող ենք հպարտորեն ձեզ ներկայացնել Metallica-ի երկար սպասված ալբոմը»,-ասվում է խմբի պաշտոնական կայքում: Metallica-ն նաև ներկայացրել է Hardwired երգի տեսահոլովակը: Ալբոմը կթողարկվի 2 խտասկավառակով, հնչողության ընդհանուր տևողությունը մոտ 80 րոպե է: Hardwired... To Self-Destruct-ը կթողարկվի վինիլով, CD, այն նաև հնարավոր կլինի ներբեռնել հավելվածների միջոցով: Բացի այդ, Metallica-ի երկրպագուներն առանձին ձայնասկավառակ կթողարկեն լավագույն ռիֆերով, որոնք նոր ալբոմի հիմքում են, հայտնում է «Դոժդը»: Metallica-ն հիմնվել է 1981-ին և համարվում է թրեշ-մեթալ ոճի առանցքային խմբերից մեկը: Խմբի ալբոմները վաճառվել են ավելի քան 100 մլն տպաքանակով ամբողջ աշխարհում: Վերջին «Death Magnetic»-ը 2008-ին կրկնակի անգամ պլատինե է ճանաչվել: Photo. AFP/Theo Wargo Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | ՀԿԵ–ն պարզում է աղետի գոտում վնասի չափը, վերականգնման աշխատանքներ տանում Իրականցվում է էլեկտրաենթակայանների չորացում, վերականգնվում է վնասված կայանների էլեկտրամատակարարումն ու կապը Fast Shift-ի օգտատերերը կարող են վճարել ՃՈ տուգանքները հավելվածում Հնարավոր է իրականացնել նաև կայանման համար նախատեսված կարմիր գծերի վճարումները Փոխվարչապետ Գրիգորյանը մասնակցում է ԵՏՀ խորհրդի նիստին Նա նախագահել է նիստը Թուրքիայի ԱԽ-ն հայտարարել է, թե աջակցում է Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի կնքմանը Հայտարարության մեջ անդրադարձ կա հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացին |