ԻՊ-ն ստանձնել է մերձմոսկովյան Բալաշիխայում ոստիկանների վրա հարձակման պատասխանատվությունը![]() 19 օգոստոսի 2016 - 12:08 AMT PanARMENIAN.Net - Ահաբեկչական «Իսլամական պետությունը» ստանձնել է ՌԴ Մոսկովյան շրջանում ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության հենակետի վրա հարձակման պատասխանատվությունը: Այդ մասին հայտնում է Site Intelligence Group գործակալությունը, որը հետևում է խմբավորման ակտիվությանը համացանցում: Հարձակումը տեղի է ունեցել օգոստոսի 17-ին մերձմոսկովյան Բալաշիխայում: Ոստիկանության աշխատակիցների վրա 2 զինյալ է հարձակվել` նրանք զինված էին հրազենով և կացիններով: Իրավապահ մարմիններին հաջողվել է սպանել նրանցից մեկին գրոհի ժամանակ, երկրորդը սպանվել է ձերբակալությանը դիմադրելիս: Հարձակման արդյունքում վիրավորվել է ոստիկանության կապիտան Միխայիլ Բալակինը և լեյտենանտ Նիկոլայ Դրոզդը: Այժմ նրանք հիվանդանոցում են: Ըստ «Կոմերսանտի», հարձակվողներն էին ծնունդով Չեչնիայից 21-ամյա Ուսման Մուրադովը և 18-ամյա Սուլիմ Իսրաիլովը: ՌԴ ՆԳՆ պաշտոնական ներկայացուցիչն ասել է, որ հանցագործները ծնունդով Միջին Ասիայից են: Ըստ քննության, նրանց նպատակն էր զենքի զավթումը: Ըստ վարկածներից մեկի, նրանք կարող էին կապված լինել նաև ասյպես կոչված անտառայինների` ապօրինի զինված խմբավորումների մասնակիցների հետ, հայտնում է ՌԲԿ-ն: «Իսլամական պետություն» խմբավորումը, որը մինչև վերջերս կոչվում էր «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» (ISIS), իրաքյան սունիների ապստամբ խմբերի գլխամասային կազմակերպությունն է, որը ստեղծվել է 2006 թ. հոկտեմբերի 15-ին: Խմբավորումը իշխանության հավակնություններ ունի 18 իրաքյան գավառներից 8-ում, որտեղի բնակչությունը հիմնականում սունիներ են: Կազմակերպության ստեղծմանը մասնակցել է «Ալ Քայիդան» և նրա հետ կապված «Շուրա մոջահեդների խորհուրդը»: Գլխավոր նպատական է օկուպանտների և նրանց դաշնակիցների արտաքսումը և իսլամական շարիաթական պետության ստեղծումը Իրաքի սունիների գավառներում: 2010 թվականի մարտին ավիահարվածի արդյունքում ոչնչացվեցին խմբավորման երկու առաջնորդները՝ Աբու Օմար ալ Բաղդադին և եգիպտացի Աբու Այուբ ալ Մասրին: Նոր առաջնորդ դարձավ մարոկացի Ան Նասեր Լիդինիլ Աբու Սուլեյմանը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |