Դատարանը Պավել Մանուկյանի խափանման միջոցը չի փոխել![]() 19 օգոստոսի 2016 - 11:43 AMT PanARMENIAN.Net - Ավարտվել է «Սասնա ծռեր» խմբի անդամ Պավել Մանուկյանի վերաբերյալ գործի վարույթի քննությունը Վերաքննիչ քրեական դատարանում, դատարանը մերժել է պաշտպանության կողմի միջնորդությունը, որով փաստաբանները պահանջում էին փոխել խափանման միջոց կալանքն ու ազատ արձակել: Այս մասին Վերաքննիչ դատարանի մոտ լրագրողների հետ զրույցում ասել է Պավել Մանուկյանի պաշտպաններից Հարություն Բաղդասարյանը, հայտնում է Tert.am-ը: Փաստաբանն ասել է, որ դատարանի հիմնավորումը դեռ իրեն չի տրամադրվել, սակայն ենթադրում է, որ այն կլինի ինչպես բոլոր դեպքերում՝ այն է՝ կարող է խուսափել, թաքնվել, այլ արարք կատարել, խոչընդոտել. «Հիմնավորումը, կարծում եմ այդպիսին կլինի, սակայն Պավել Մանուկյանն ի վիճակի չէ փախչելու և այլն, բացի այդ, ինչպե՞ս են պատկերացնում, որ պայքարի դուրս եկած մարդը փախչի»: Անդրադառնալով այն հարցին, թե պաշտպանները շարունակելու են իրավական ընթացքը, Հարություն Բաղդասարյանը պատասխանել է.«Ենթադրում եմ, որ պետք է շարունակվի, որովհետև Հայաստանում պետք է անցնել բոլոր դատական ատյաններով, որպեսզի հնարավորություն լինի Եվրոպական դատարան դիմում ներկայացնել»: Փաստաբանը նաև հայտնել է, որ օգոստոսի 19-ին կեսօրին «Դատապարտյալների հիվանդանոցում» տեղի կունենա Պավել Մանուկյանի վիրահատությունը: Պավլիկ Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 219-րդ հոդվածի 3-րդ մասով, որը սահմանում է շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ զավթելը և 235-րդ հոդվածով` ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը։ Ըստ մեղադրանքի` մի դեպքում նախատեսվում է 6-12, մյուս դեպքում 3-8 տարվա ազատազրկում: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |