Բաղրամյան-Օրբելի և Տիգրան Մեծ-Սարի-թաղ 12-րդ փողոցների խաչմերուկներում տեսանկարահանման սարքեր են տեղադրվել

Բաղրամյան-Օրբելի և Տիգրան Մեծ-Սարի-թաղ 12-րդ փողոցների խաչմերուկներում տեսանկարահանման սարքեր են տեղադրվել

PanARMENIAN.Net - Երևան քաղաքի որոշ խաչմերուկներում, տեսանկարահանող սարքերի ավելացմամբ պայմանավորված` ընդլայնվել է դրանց աշխատանքային տիրույթը, ինչի արդյունքում, մասնավորապես, տեսանկարահանման միջոցով արձանագրվում են Երևան քաղաքի Բաղրամյան-Օրբելի և Տիգրան Մեծ-Սարի-թաղ 12-րդ փողոցների (Սարալանջի փողոցի ուղղությամբ) խաչմերուկների հատվածում թույլ տրված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումները:

Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները, հայտնում է ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունը:

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
---