«Սասնա ծռերից» Թաթուլ Թամրազյանը կմնա կալանքի տակ19 օգոստոսի 2016 - 16:46 AMT PanARMENIAN.Net - Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է «Սասնա ծռեր» խմբի անդամ Թաթուլ Թամրազյանի պաշտպանական կողմի՝ նրա նկատմամբ խափանման միջոց կալանքը փոխելու միջնորդությունը և նա կմնա կալանքի տակ: Այս մասին Վերաքննիչ դատարանի մոտ լրագրողների հետ զրույցում ասել է Թամրազյանի պաշտպան Մոնիկա Մարգարյանը, հայտնում է Tert.am-ը: «Վերաքննիչ բողոքս մերժեցին, սակայն դատարանը հրապարակեց միայն դատական ակտի եզրափակիչ մասը, այս պահին դատարանի որոշումն ինձ չեն տրամադրել: Վարույթն իրականացնող մարմինը ներկայացրեց իր դիրքորոշումը, այն է՝ Թաթուլ Թամրազյանը կթաքնվի վարույթ իրականացնող մարմնից, կխոչընդոտի նախաքննությանը, սակայն որևէ տեղեկություն, նյութ, որը հիմնավոր կդարձներ այդ դիրքորոշումը, դատարանին չի ներկայացվել»,-ասել է փաստաբանը: Խոսելով Թաթուլ Թամրազյանի առողջական իրավիճակի մասին՝ փաստաբանն ասել է, որ նա գտնվում է Դատապարտյալների հիվանդանոցում, հրազենային վնասվածքը ստացել է որովայնի շրջանում և օրական մի քանի անգամ բժիշկները նրան ցավազրկող են ներարկում: Բացի այդ, փաստաբանը տեղեկացրել է, որ Թամրազյանը հայերենին չի տիրապետում, սակայն Թամրազյանին փաստաթղթերը ռուսերեն լեզվով չեն ներկայացվում, պարզապես տրամադրվել է թարգմանիչ.«Այդ փաստով այսօր բողոք կներկայացնեմ Դատախազություն՝ քննիչների բողոքները վիճարկելու փաստով»: Թաթուլ Թամրազյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235 հոդվածի 3-րդ մասով, այն է՝ ապօրինի զենք զինամթերք ձեռք բերել, իրացնել, պահել, փոխադրել և 219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, այն է՝ կազմակերպված խմբի կողմից շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ զավթելը: Ընթերցեք նաև. Արայիկ Խանդոյանն ուզում է մասնակցել ՏԻՄ ընտրություններին. ԲՀԿ-ականը պատրաստ է հանել թեկնածությունը Ուշագրավ Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Ամենաընթերցվողը բաժնում | «Օրգանական գյուղատնտեսության զարգացման» 2024-2025թթ. անվճար ծրագիրը սկսվում է Ծրագրին կարող են դիմել այն տնտեսվարողները, ովքեր իրականացնում են օրգանական սննդի արտադրություն կամ պատրաստ են անցնել վերջինիս Բաքոյան․ Իշխանական պատգամավորները Կիրանցում անելիք չունեն, Բագրատ սրբազանի հետ հանդիպումը բացառում են Ըստ նրա՝ որևէ մեկի իրավունքը, ճանապարհ փակելով, չի խախտվում, ուղղակի չպետք է սադրել Ամերիաբանկի առևտրի ֆինանսավորման մրցանակների ցանկը համալրվել է ՎԶԵԲ-ի և ՄՖԿ-ի 4 հեղինակավոր մրցանակով Ամերիաբանկն առաջին հայկական բանկն է, որը 2013-ին ստացել է հաստատող բանկի կարգավիճակ ՎԶԵԲ-ի ծրագրի շրջանակում ԱՆ․ Կիրանցում կադաստրի կողմից գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիմքով Նշվում է, որ այդ գրանցումները չեն կարող իրավական հիմք հանդիսանալ |