«Հայ Դատը» չի հավատում Նոբելյան դափնեկիրների անկեղծությանը23 ապրիլի 2007 - 14:55 AMT PanARMENIAN.Net - Եթե Նոբելյան մրցանակի 53 դափնեկիրների անունից գրված ուղերձը, որի նախաձեռնողը Դեվիդ Ֆիլիպսն է, անկեղծ լիներ, ապա այն պետք է տարածվեր հայկական մամուլի, այլ ոչ թե միջազգային կազմակերպությունների միջոցով: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսում ասել է «Հայ Դատի» գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը: Նա նշել է, որ ուղերձում դիվանագիտական հարաբերությունների բացակայության համար մեղքը հավասարապես վերագրվում է Հայաստանին եւ Թուրքիային: «Մենք բոլոր հիքմերն ունենք չհավատալու Ֆիլիպսին, որը տխրահռչակ հայ-թուրքական հաշտեցման հանձնաժողովի անդամ էր եւ որի ներկայիս գործունեությունն ուղղված է նրան, որ ցանկացած ճանապարհով կասեցվի 106-րդ բանաձեւի ընդունումը ԱՄՆ Կոնգրեսում»,-ընդգծել է Մանոյանը: Հիշեցնենք, որ «Էլի Վիզելի հանուն մարդկության հիմնադրամը» հրապարակել է Նոբելյան 53 դափնեկիրների ստորագրած հաշտեցման ուղերձը, ուղղված Հայաստանին եւ Թուրքիային: Ակցիայի նախաձեռնողը Հիմնադրամի գործադիր տնօրեն Դեվիդ Ֆիլիպսն էր, որը նախկինում համակարգում էր հայ-թուրքական հաշտեցման հանձնաժողովի աշխատանքը: Ուշագրավ Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Ամենաընթերցվողը բաժնում | ԱԳՆ շենքի մոտից բերման ենթարկված 27 քաղաքացին ազատ է արձակվել Քննչական կոմիտեն նրանց կասկածում էր առևերույթ զանգվածային անկարգությունների մասնակցելու մեջ Նարեկ Սամսոնյանը և Վազգեն Սաղաթելյանը կմնան ազատության մեջ. Միջնորդությունը մերժվել է Հանրային մեղադրողը միջնորդություն էր ներկայացրել դատարան 3 ամիս կալանք պահանջելով նրանց համար ԱԱԾ-ն տվյալներ չի գտել Բագրատ սրբազանի՝ գործակալ լինելու մասին․ Նա պահանջում է ձերբակալել զրպարտողներին «Ստուգմամբ նման տվյալներ չեն հայտնաբերվել», - ասել են ԱԱԾ-ից Բագրատ սրբազանի գլխավորած երթը հեռացել է ՔԿ-ի մոտից․ «Մեր ասելիքն ասել ենք՝ հետամուտ ենք լինելու, որ պահանջը կատարվի» ՔԿ–ին կոչ են արել քրեական վարույթներ նախաձեռնել բռնի ուժ կիրառած ոստիկանների նկատմամբ |