Ֆրանսիայում նախագահական ընտրությունների առաջին փուլի արդյունքներով առաջատարներ են Նիկոլյա Սարկոզին եւ Սեգոլեն Ռուայալը23 ապրիլի 2007 - 15:10 AMT PanARMENIAN.Net - Ըստ Ֆրանսիայում նախագահական ընտրությունների արդյունքների, որոնք հրապարակել է ներքին գործերի նախարարությունը, «Ժողովրդական շարժման համար միության» 52-ամյա առաջնորդ Նիկոլյա Սարկոզին հավաքել է քվեների 31,11 տոկոսը, հաղորդում է «Ֆրանս պրես» գործակալությունը: Նրա մերձավոր մրցակից, Սոցիալիստական կուսակցության ներկայացուցիչ 53-ամյա Սեգոլեն Ռուայալը ստացել է ընտրողների 25,84 տոկոսի աջակցությունը, նա Սարկոզիի հետ կմասնակցի մայիսի 6-ին կայանալիք քվեարկության երկրորդ փուլին: Կենտրոնամետների թեկնածու Ֆրանսուա Բայրուն ստացել է քվեների 18,55 տոկոսը, իսկ ծայրահեղ աջ Ազգային ճակատի առաջնորդ Ժան Մարի Լը Պենը` 10,51 տոկոս: Մասնակցությունը կազմել է 84,6 տոկոս գրանցված ընտրողների 44,5 միլիոնից, ինչը հավասար է ռեկորդի, որը գրանցվել էր 1965 թվականի նախագահական ընտրությունների առաջին փուլում: Հրապարակված տվյալները չեն ընդգրկում 820 հազար ֆրանսիացիների քվեաթերթիկները, որոնք քվեարկել են արտասահմանում` այդ արդյունքները հայտնի կդառնան երկուշաբթի ցերեկը: Ըստ հասարակական կարծիքի հարցումների, նախագահական ընտրությունների երկրորդ փուլում Սարկոզին կհաղթի Ռուայալին 54:56 տոկոսի հարաբերակցությամբ: Նախկինում հաղորդվել է, որ հինգ ձախ թեկնածուները, որոնց համար ընդհանուր առմամբ քվեարկել են ընտրողների 10 տոկոսը, կոչ են արել իրենց ընտրազանգվածին աջակցել Ռուայալին: Հիմնական պայքարը Ժակ Շիրակի պաշտոնի երկու թեկնածուների միջեւ կծավալվի նրանց միջեւ, ով քվեարկել է Բայրուի օգտին, հաղորդում է Լենտա.ռու-ն: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |