Դավիթ Սանասարյանն ազատ է արձակվել գրավի դիմաց![]() 20 օգոստոսի 2016 - 10:19 AMT PanARMENIAN.Net - Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկից ազատ է արձակվել «Ժառանգություն» կուսակցության մամուլի քարտուղար, Երևանի ավագանու անդամ Դավիթ Սանասարյանը, հայտնում է Tert.am-ը: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա ասել է, որ ինչպես քաղաքական պատճառներով իրեն կալանավորեցին, այնպես էլ քաղաքական որոշմամբ գրավի դիմաց ազատ արձակեցին: Օգոստոսի 19-ին Վերաքննիչ քրեական դատարանը 1.5 մլն դրամ գրավի դիմաց Դավիթ Սանասարյանին ազատ արձակելու որոշում էր կայացրել։ «Ժառանգություն» կուսակցության մամուլի քարտուղար, Երևանի ավագանու անդամ Դավիթ Սանասարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն, այն է` զանգվածային անկարգություններ կազմակերպելը։ Հղումներ թեմայով. ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |