Գերմանիան ներկայացնող Հարությունյանը բրոնզ է նվաճել Ռիո-2016-ում

Գերմանիան ներկայացնող Հարությունյանը բրոնզ է նվաճել Ռիո-2016-ում

PanARMENIAN.Net - Գերմանիան ներկայացնող բռնցքամարտիկ Արտյոմ Հարությունյանը նվաճել է բրոնզե մեդալ Ռիոյի Օլիմպիադայի շրջանակում։ Կիսաեզրափակչում Հարությունյանը զիջել է Ադրբեջանը ներկայացնող կուբացի Լորենցո Սոլազո Սոտոմայորին։ Քառորդ եզրափակչում հաղթել է թուրք Բատուխան Գյոզգեկին, հայտնում է Նովոստի-Արմենիան:

Ռիոյում անցկացվող օլիմպիադայում ըմբիշ Արթուր Ալեքսանյանը հաղթեց եզրափակիչում` Հայաստանի համար ոսկի նվաճելով: Ալեքսանյանը Հայաստանի նորանկախ պատմության երկրորդ օլիմպիական չեմպիոնն է. 1996 թվականին չեմպիոն էր դարձել հունահռոմեական ոճի ըմբիշ Արմեն Նազարյանը: Իսկ ըմբիշ Միհրան Հարությունյանը Հայաստանի համար արծաթ նվաճեց` պարտվելով սերբ Դավոր Ստեֆանեկին, մրցավարների ակնհայտ կողմնապահության պայմաններում:

Հայաստանը գերծանր քաշային կարգում ներկայացնող Գոռ Մինասյանը երկամարտի արդյունքում 451կգ արդյունքով զբաղեցրել է երկրորդ տեղը` դառնալով օլիմպիական խաղերի փոխչեմպիոն:

Ծանրամարտի Հայաստանի հավաքականի անդան Սիմոն Մարտիրոսյանը 31-րդ ամառային Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր է դարձել՝ նվաճելով այս Խաղերում Հայաստանի համար առաջին մեդալը։

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---