Օգոստոսի 20-ին Ռիոյում պայքարին կմիանա ՀՀ-ն ներկայացնող ըմբիշ Լևան Բերիանիձեն![]() 20 օգոստոսի 2016 - 13:15 AMT PanARMENIAN.Net - Ռիո դե Ժանեյրոյում ընթացող 31-րդ Օլիմպիական խաղերում մրցումային նախավերջին օրն է: Հայաստանը ներկայացնող մարզիկներից օգոստոսի 20-ին պայքարին է ներգրավվելու ազատ ոճի ըմբիշ Լևան Բերիանիձեն, հայտնում է Armsport-ը: 125 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչը մեկնարկելու է 1/8 եզրափակչից: Լևանի մրցակիցը չինացի Ժիվեի Դենգն է. գոտեմարտը կմեկնարկի ժամը 17:40-ին: Բերիանիձեն Ռիո-2016-ում Հայաստանի վերջին ներկայացուցիչներից մեկն է: Օգոստոսի 21-ին Դավիթ Սաֆարյանը և Գեորգի Կետոևը կլինեն Հայաստանը ներկայացնող վերջին մարզիկներն այս Օլիմպիադայում: Ռիոյում անցկացվող օլիմպիադայում ըմբիշ Արթուր Ալեքսանյանը հաղթեց եզրափակիչում` Հայաստանի համար ոսկի նվաճելով: Ալեքսանյանը Հայաստանի նորանկախ պատմության երկրորդ օլիմպիական չեմպիոնն է. 1996 թվականին չեմպիոն էր դարձել հունահռոմեական ոճի ըմբիշ Արմեն Նազարյանը: Իսկ ըմբիշ Միհրան Հարությունյանը Հայաստանի համար արծաթ նվաճեց` պարտվելով սերբ Դավոր Ստեֆանեկին, մրցավարների ակնհայտ կողմնապահության պայմաններում: Հայաստանը գերծանր քաշային կարգում ներկայացնող Գոռ Մինասյանը երկամարտի արդյունքում 451կգ արդյունքով զբաղեցրել է երկրորդ տեղը` դառնալով օլիմպիական խաղերի փոխչեմպիոն: Ծանրամարտի Հայաստանի հավաքականի անդան Սիմոն Մարտիրոսյանը 31-րդ ամառային Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր է դարձել՝ նվաճելով այս Խաղերում Հայաստանի համար առաջին մեդալը։ Հղումներ թեմայով. ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |