Իրանի ՊՆ ղեկավար. Անհրաժեշտության դեպքում իրանական այլ ավիաբազաներ ևս կտրամադրվեն ՌԴ-ին20 օգոստոսի 2016 - 13:53 AMT PanARMENIAN.Net - Իրանի պաշտպանության նախարար Հոսեյն Դեհգանը հայտարարել է, որ Ռուսաստանի օդուժին Շահիդ Նոժե ավիաբազան տրամադրելու Իրանի որոշումը կայացվել է «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմավորման դեմ պայքարում փոխգործակցության շրջանակում և Սիրիայի կառավարության խնդրանքով: Ըստ նրա, Իրանը կարող է նաև այլ ավիաբազաներ տրամադրել Ռուսաստանին: «Եթե իրավիճակը պահանջի, մենք կուսումնասիրենք իրանական այլ ռազմակայաններ ռուսներին տրամադրելու հնարավորությունը»,-ասել է նախարարը: Նա նշել է, որ ռուսական ինքնաթիռները կօգտագործեն Շահիդ Նոժե ռազմակայանը Համադանում այնքան, որքան պահանջվի: Ռուսական հեռահար ավիացիային Համադան օդանավակայանի տրամադրումը փոխում է ուժերի դասավորությունն ամբողջ Մերձավոր Արևելքում: Հիմնականում սունի բնակչությամբ պետություններով ռազմավարական տարածաշրջանի նոր առաջատարը դառնում է շիա բնակչությամբ Իրանը: Ըստ փորձագետների, Սիրիայում իսլամիստներին հարվածելու համար հարթակ տրամադրելով ՌԴ-ին, Իրանը սեփական խնդիրներն է լուծում, որոնք տարբերվում են ՌԴ խնդիրներից: Դրանք են` նոր սակարկությունն Արևմուտքի հետ և դիրքերի հզորացումը Սաուդյան Արաբիայի հետ դիմակայություննում: Ռազմական գործընկերությունը Մոսկվայի հետ պատժամիջոցներից ձերբազատված Իրանի համար լծակ է դառնում գլոբալ խաղացող դառնալու համար, գրում է «Կոմերսանտը»: Ավելի վաղ Իրանի Մեջլիսի նախագահ Ալի Լարիջանին հայտարարել էր, որ Իրանը ոչ մի ռազմակայան Ռուսաստանին չի տրամադրել: Մասնավորապես ասել է. «Իրանը տարածաշրջանային խնդիրների լուծման գործում Ռուսաստանի հետ համագործակցում է, սակայն ոչ մի ռազմակայան Ռուսաստանին կամ այլ երկրի չի տրամադրել»: Խոսքը մշտական հիմքով ռազմակայան տրամադրելու մասին է: Ավելի վաղ, Deutsche Welle-ն, հղում կատարելով «Ռոսիա 24» հեռուստաալիքին, տեղեկատվություն էր հրապարակել, համաձայն որի՝ Իրանը թույլատրել է Ռուսաստանին ինքնաթիռները տեղակայել Համադանում գտնվող ռազմակայանում, որպեսզի այնտեղից ռուսական օդուժը կարողանա թռիչքներ կատարել դեպի Սիրիա և հարվածներ հասցնել «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության դիրքերին: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | «Էջմիածին» դաշինքի ղեկավար Սևակ Խաչատրյանն ազատ է արձակվել նրա մոտ զենք-զինամթերք չի հայտնաբերվել ՀՀ նախագահն ԱՄՆ-ում հանդիպել է կուսակցությունների ներկայացուցիչների հետ Նա մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացքող սահմանազատման գործընթացի վերաբերյալ Սամվել Բաբայան․ Նիկոլին սարքել եք անփոխարինելի, փողոցից ում էլ բռնեն՝ իրենից վատ վարչապետ չի լինի, թող հրաժարական տա Նա ասել է, որ պետք է գնալ նոր ընտրությունների Միրզոյանն ու Բայրամովը ողջունել են առաջընթացը սահմանազատման հարցում և պայմանավորվել շարունակել բանակցությունները Բանակցությունները կշարունակվեն բաց հարցերի շուրջ, որտեղ դեռ կան տարաձայնություններ |