Արարատ Խանդոյանի խափանման միջոցը փոխելու միջնորդություն է ներկայացվել![]() 20 օգոստոսի 2016 - 13:37 AMT PanARMENIAN.Net - Արայիկ Խանդոյանի եղբոր` Արարատ Խանդոյանի խափանման միջոց կալանքը փոխելու միջնորդություն է ներկայացվել: Այս մասին հայտարարել է Արարատ Խանդոյանի փաստաբան Արա Ղարագյոզյանը, հայտնում է Tert.am-ը: «Վերաքննիչ դատարան միջնորդություն եմ ներկայացրել նրան գրավի դիմաց ազատ արձակելու համար»,-ասել է փաստաբանը։ Արարատ Խանդոյանը բերման էր ենթարկվել հուլիսի 20-ին Խորենացի փողոցից: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածով՝ զանգվածային անկարգություններին մասնակցելու մեղադրանքով, որը պատժվում է ազատազրկմամբ` 4-10 տարի ժամկետով: Օգոստոսի 12-ին Վերաքննիչ դատարանը մերժեց զանգվածային անկարգություններին մասնակցելու մեջ մեղադրվող Արարատ Խանդոյանի փաստաբանի դիմումը՝ ուժի մեջ թողնելով երկամսյա կալանքի մասին առաջին ատյանի դատարանի որոշումը: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |