Անդրիաս Ղուկասյանը չի դադարեցնի հացադուլը20 օգոստոսի 2016 - 14:06 AMT PanARMENIAN.Net - «Նոր Հայաստան հանրային փրկության ճակատի» անդամ, քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը, որն արդեն 20 օր է, ինչ հացադուլի մեջ է Նուբարաշենի քրեակատարողական հիմնարկում, ուղերձով դիմել է «Սասնա ծռեր» խմբի անդամներ Վարուժան Ավետիսյանին, Պավլիկ Մանուկյանին, Դավիթ Սանասարյանին, և բոլոր նրանց, ովքեր ավելի վաղ նրան կոչ էին արել դադարեցնել հացադուլը։ Ուղերձում ասվում է. «Շնորհակալ եմ ձեր ջերմ խոսքերի համար, սակայն գտնում եմ, որ անհրաժեշտ է շարունակել հացադուլը, ժողովուրդը պետք է շարունակի պայքարը»: Ղուկասյանը մեղադրվում է ՀՀ Քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին մասով՝ զանգվածային անկարգություններ կազմակերպելու համար: Օգոստոսի 2-ին նրա հանդեպ որպես խափանման միջոց էր ընտրվել կալանքը: Հուլիսի լույս 30-ի գիշերը ոստիկանությունը և քաղաքացիական հագուստով անձինք ցրել են Խորենացի փողոցում ու Սարի թաղում ի պաշտպանություն «Սասնա ծռերին» ցույցերը: Տուժել էր 73 մարդ, բերման էր ենթարկվել 165-ը, որոնցից 23-ը ձերբակալվել էին: Հղումներ թեմայով. Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը | ՌԴ-ն մտադիր է հյուպատոսություն բացել Ստեփանակերտում Նշվել է, որ իդեալական կլիներ, որ հյուպատոսությունը բացվեր 2024–ին Փաշինյանն այցելել է Սարդարապատի հուշահամալիր Նա ելույթ է ունեցել, որին հաջորդել է հանդիսավոր զորահանդեսը Բագրատ սրբազան․ Առավոտյան ժամը 8-ին հավաքվելու ենք սբ Աննա եկեղեցու բակում՝ անելիք ունենք Թե ինչ է արվելու, սրբազանը նախընտրել է նախապես չհայտարարել Պապիկյանն ու Բելգիայի փոխվարչապետը պաշտպանության ոլորտում գործակցության հարցեր են քննարկել Քննարկվել է նաև բազմակողմ ձևաչափերով՝ ՆԱՏՕ-ի և ԵՄ շրջանակում համագործակցությանը |