Պենտագոնի կոչը Սիրիայի բանակին`ձեռնպահ մնալ մարտերից ԱՄՆ ուժերի մոտակայքում20 օգոստոսի 2016 - 14:44 AMT PanARMENIAN.Net - Էլ Հասակա քաղաքում տեղի ունեցած միջադեպից հետո Պենտագոնը զգուշացրել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադի կառավարական ուժերին ձեռնպահ մնալ մարտական գործողություններից ԱՄՆ և նրա դաշնակիցների ուժերի մոտակայքում, գրում է «Կոմերսանտը» Wall Street Journal-ի վրա հղումով: «Մենք շատ լուրջ ենք դիտարկում այն դեպքերը, երբ կոալիցիայի զինվորականները հայտնվում են ռիսկային իրավիճակում, և մենք շատ լուրջ ենք վերաբերվում նրանց ինքնապաշտպանության իրավունքին»,-մեջբերում է թերթը մամլո քարտուղարի խոսքերը: Պենտագոնի կապիտան Ջեֆ Դևիսը նշել է. «Մենք պարզ հայտարարել ենք, որ ԱՄՆ ՌՕՈւ-ն կպաշտպանի ցամաքային ուժերին սպառնալիքի դեպքում»,-ասել է Դևիսը: Օգոստոսի 19-ին F-22 Raptor ամերիկյան երկու կործանիչները դուրս են մղել Էլ Հասակա քաղաքի օդային տարածքից սիրիական ՌՕՈւ երկու ինքնաթիռ: Սիրիական ռազմական ինքնաթիռները ավիահարվածներ չեն հասցրել և ոչ մի գործողություն չեն իրականացրել, այլ ուղղակի փորձել են հատել օդային տարածքը, սակայն ամերիկացի օդաչուները խնդրել են նրանց հեռանալ այդ շրջանից: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն առաջիկայում կարող են համաձայնագիր ստորագրել, որը կկարգավորի ՌԴ ՊՆ և Պենտագոնի գործողություններն ու համակարգումը Սիրիայում: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Մայիսի 18–ին մետրոն կաշխատի մինչև ժամը 01։00–ն Դա պայմանավորված է «Թանգարանների գիշեր» միջոցառումով Հաջիևն ու Սալիվանը քննարկել են ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների կարգավորումը Նրանք քննարկել են նաև երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր ՔԿ․ Կիրանցի մոտ ցույցի 2 մասնակից ձերբակալվել է թմրամիջոց պահելու կասկածանքով Կատարվում է նախաքննություն՝ հանգամանքները պարզելու ուղղությամբ Բագրատ սրբազանը հանդիպում է կուսակցությունների ներկայացուցիչների հետ Քննարկումը շարունակվում է փակ դռների հետևում, լրագրողները ներկա են եղել հանդիպման առաջին մասին |