Թուրքիայի վարչապետը չի բացառել Ասադի մասնակցությունը Սիրիայի անցումային կառավարությանը20 օգոստոսի 2016 - 15:49 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի վարչապետ Բինալի Յիլդիրիմը հայտարարել է, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը կարող է մասնակցել անցումային կառավարության աշխատանքին: Այդ մասին Յիլդիրիմը հայտարարել է արևմտյան երկրների լրագրողներին Ստամբուլում: Նա նշել է նաև, որ Ասադը չպետք է մասնակցի Սիրիայի քաղաքական ապագային, հայտնում է ՌԻԱ Նովոստին Assosiated Press-ի վրա հղումով: Ավելի վաղ Թուրքիայի վարչապետը հայտարարել էր, որ Թուրքիան առաջիկա ամիսներին մտադիր է ակտիվացնել ջանքերը Սիրիայի գծով` դադարեցնելու համար արդեն մոտ 5 տարի տևող արյունահեղությունը և կանխելու համար երկրի տրոհումը: Մասնավորապես, նա նկատի ուներ քրդերի գործողությունները, որոնք փորձում են վերահսկողություն հաստատել է Թուրքիային սահմանակից շրջաններում: Սիրիայում անցումային կառավարության ձևավորումն ամրագրված է Ժնևում միջսիրիական բանակցությունների ապրիլյան փուլի եզրափակիչ փաստաթղթում, որտեղ նշված են բոլոր մասնակիցների ընդհանուր դիրքորոշումները Սիրիայում անցումային կառավարության վերաբերյալ: Ըստ փաստաթղթի, անցումային կառավարությունը Սիրիայում պատասխանատու է լինելու անկախության, երկրի միասնության և տարածքային ամբողջականության պահպանման համար: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Ալիև․ Սահմանազատումը մեր պայմաններով անցկացնելը մեր հերթական հաղթանակն է՝ 4 գյուղ ենք ստանում առանց մի կրակոցի Նա այդ մասին ասել է օկուպացված Շուշիում Սամվել Բաբայան․ Փաշինյանը վաղուց պետք է հրաժարական տար Բաբայանի խոսքով՝ գլոբալ, ռազմավարական պետք է որոշվի՝ ինչ ենք անում, որն է մեր նպատակը Համաշխարհային բանկը կաջակցի ՀՀ անտառների, ջրաճահճային տարածքների ու լանդշաֆտների վերականգնմանը Ծրագրի նպատակն է ընդլայնել կայուն կառավարման ներքո գտնվող տարածքները ՀՀ-ն ու Իսպանիան կգործակցեն սպորտի ոլորտում․ Հուշագիր է ստորագրվել Կողմերը կհամագործակցեն նաև մասնագետների, տեխնիկական անձնակազմի և փորձագետների փոխանակման շրջանակում |