Արամ Ա-ն դե Միստուրայի հետ սիրիահայության խնդիրներն է քննարկել![]() 20 օգոստոսի 2016 - 17:01 AMT PanARMENIAN.Net - Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա-ն Ժնևում հանդիպել է Սիրիայի հարցով ՄԱԿ գլխավոր բանագնաց Ստաֆան դե Միստուրայի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են սիրիահայությանն ատնչվող խնդիրներ: Արամ Ա-ն սիրիահայերի խնդիրներն է քննարկել նաև միջեկեղեցական կազմակերպությունների պատասխանատուների հետ: Վերջիններս Միջին Արևելքի եկեղեցիների խորհրդի միջոցով աջակցություն են ցուցաբերում Սիրիայի քրիստոնեական համայնքներին: Արամ Ա-ն հանդիպել է նաև «Արմենոֆաս» մարդասիրական հիմնադրամի նախագահ Թենի Սիմոնյանի հետ, որի ընթացքում շեշտել է սիրիահայությանն օժանդակություն տրամադրելու կարևորությունը: Նախքան Ժնև մեկնելը Վեհափառ Հայրապետը հանդիպել է Ֆրանսիայի «Հայաստան» հիմնադրամի նախագահ Տեր Պետրոս Թերզյանի հետ և իր գնահատանքն է հայտնել հիմնադրամի կողմից Սիրիայի հայկական դպրոցներին տրվող օժանդակության կապակցությամբ: Ներքին հակամարտությունից առաջ Սիրիայում բնակվում էր ավելի քան 100.000 հայ, որոնց մեծ մասն ապրում էր երկրի հյուսիսում` Հալեպ գավառում և հյուսիս–արևելքում` էլ–Խասակե գավառում։ Դամասկոսում բնակվում էր մոտ 7.000 հայ։ Մինչ օրս Հայաստանն ընդունել է ավելի քան 16 հազար փախստական Սիրիայից: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |